Կառավարության ասյօրվա նիստում որոշում կայացվեց Արարատ Գրիգորյանին նշանակել Վայոց ձորի մարզպետ: Որոշումը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուերն Պապիկյանը:
Հիշեցնենք` Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նախարարություն:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու համար:
«Ծանոթ եմ մարզի խնդիրներին, վստահ եմ, որ կիրականացնեմ կառավարության ծրագրերը մարզում ու էլ ավելի կբարելավվի Վայոց ձորի բնակիչների կյանքը»,-ասաց նա:
Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մարզպետին` մաղթելով հաջողություններ։