Լուրեր
ՀՀ իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, որ ռուսական բազան ինչքան հնարավոր է քիչ նստի մեր բյուջեի վրա

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հոկտեմբերի 31-ի հյուրը քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանն է։

Մեր զրուցակիցն անդրադարձավ Ռուսաստանի Պաշտպանության նախարար Շոյգուի Հայաստան կատարած այցին, նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի հզորացման վերաբերյալ հայտարարությանը և նշեց.«Հայաստանը և 102-րդ բազան շատ մոտիկ են այնպիսի պայթյունավտանգ ռեգիոնին, ինչպիսին Մերձավոր արևելքն է, որտեղ տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Ամեն օր նոր մարտահրավերներ ու ռիսկեր են առաջանում, իհարկե Ռուսաստանն ուզում է, որ իր ներկայությունն այս ռեգիոնում գնալով հզորանա»։

Խալաթյանը միևնույն ժամանակ անդրադարձավ բազայի կարգուկանոնին և նշեց.«Հարց է, թե ինչպես է Ռուսաստանն արձագանքում միջադեպերին։ Դա բարդ գործընթաց է, եթե հեշտ լիներ՝ մեր հայկական բանակում էլ կկանխվեին հանցագործությունները»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

  • Դիտումներ՝ *