Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

«1000 խոշոր հարկատուների ցանկով տնտեսական վիճակի մասին դատողություններ անելն անհեթեթ է». ինչո՞ւ է միշտ այդ մեկը առաջատար դիրքում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների և նրանց կողմից 2019թ. երրորդ եռամսյակի ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։ Ըստ այդմ՝ ցանկի առաջին տասը հորիզոնականում են. 1-ին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, 2-րդ հորիզոնականում է «Գրանտ Տոբակո» ընկերությունը, 3-րդում՝ «Գազպրոմ Արմենիա»-ն, 4-րդում՝ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, 5-րդում՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, 6-րդում՝ «Ֆլեշ»-ը, 7-րդում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, 8-րդում՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, 9-րդում՝ «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը և 10-րդում՝ «ՍիՓիԷս Օիլ» ընկերությունը։

Տնտեսագետ Տիգրան Քեյանի դիտարկմամբ՝ ըստ այս ցուցակի հնարավոր չէ վերլուծություններ անել Հայաստանի տնտեսության վիճակի, տնտեսական աճի կամ նվազման միտումների մասին։

«Բոլորս էլ գիտենք, որ գազի իրացման շուկայում «Գազպրոմ Արմենիա»-ն այսօր Հայաստանում մոնոպոլ դիրքում է գտնվում, և գազն այն ապրանքն է, որտեղ նա սպառող հայթայթելու խնդիր չունի: Այս տեսանկյունից շատ նորմալ է, որ այս ընկերությունը միշտ առաջին հնգյակի մեջ է լինում։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին, ապա նա էլ հանքարդյունաբերության ոլորտում է ներկա դրությամբ միակ գիգանտը, և մյուս ոլորտները նրա հետ մրցակցել չեն կարող, դա գրեթե անհնար է, այսինքն՝ մյուս ճյուղերում մենք տարիների ընթացքում նման աճ չենք տեսնում, որ կարողանան այդչափ մեծ արտադրություն հիմնել ու առաջնային դիրք գրավել։ Տեսականորեն հնարավոր է, որ խոշոր ընկերություններից ինչ-որ մեկը մի փուլում շատ մեծ ներդրումներ անի և, ասենք, տվյալ եռամսյակում հայտնվի առաջին տեղում, բայց դա երկարաժամկետ չի կարող լինել, որովհետև ըստ էության պղնձամոլիբդենային կոմբինատն իր իրացման ծավալների, հանքի շահագործման վճարների հաշվին է ստաբիլ առաջին տեղում հայտնվում։ Այսօրվա բյուջետային մուտքերի 6-7%-ը միայն բաժին է ընկնում հանքարդյունաբերությամբ զբաղվող այս ընկերությանը։ Տեսեք, այս տարի ֆիզիկական անձանց կողմից ԱՄՆ-ից, Ճապոնիայից և այլ երկրներից մեքենաների Հայաստան ներմուծման ծավալն անհամեմատ աճել է. դիցուք, եթե սա մեկ կազմակերպության կողմից իրականացվող բիզնես լիներ, ուրեմն այդ ընկերությունն այս տարվա թիվ մեկ հարկատուն կլիներ, բայց քանի որ դա ֆիզիկական անձանց, տարբեր անհատների կողմից է արվում, և միայն այդ բոլորի ընդհանուր պատկերում է այդքան գումար դուրս գալիս, հետևաբար նրանք չեն կարող ընդգրկվել այս ցուցակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց տնտեսագետը։

Վերջինս այս համատեքստում մի օրինակ մատնանշեց. «Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգ»-ի մեջ մտնող կազմակերպություններն էլ նախկինում մեկ միասնական ընկերության ներքո էին իրենց բիզնեսը ծավալում, և նա էլ առաջատար դիրք էր զբաղեցնում 1000 խոշոր հարկատուների ցանկում, բայց այսօր իր բիզնեսը տարանջատվել է տարբեր ընկերությունների, և նա այս ցանկում շատ հետին պլան է մղվել, ինչը, սակայն, չի նշանակում, որ այդ ընկերությունների կամ դրա սեփականատիրոջ հարկային բեռը նվազել է»։

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությամբ զբաղվող այս կոմբինատին բաժին ընկնող ամենամեծ հարկային պարտավորությանը և, ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում, հնարավոր նույն առաջատար դիրքը գրավելուն, ապա, ըստ Տիգրան Քեյանի, պետք է ընդհանուր առմամբ հասկանալ՝ ինչ մոդել ենք ցանկանում ունենալ, տնտեսական ինչ ուղղություն ենք որդեգրում, առհասարակ հանքեր ուզո՞ւմ ենք մեր երկրում, թե՞ ոչ, էկոլոգիական վնասներն ու բյուջետային ահռելի մուտքե՞րն ենք գերադասում, թե՞ մաքուր բնությունը և այլն, և այլն։

«Եթե խոսենք էկոլոգիական ռիսկերից, ապա նույն տրամաբանությամբ՝ ՀԷԿ-երն էլ են մեծ վնասներ հասցնում բնությանը, հետևաբար դրանք նույնպես պետք է փակվեն։ Եթե դիտարկենք մեր բոլորը մարզերը, ապա սոցիալապես ամենաապահով մարզը Սյունիքն է, քանի որ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքում շուրջ 5000 մարդ է աշխատում և ամսական կտրվածքով միջինում 300 հազար դրամ աշխատավարձ ստանում, իսկ ամբողջ հանրապետության մասշտաբով եթե վերցնենք, ապա աշխատող մարդկանց քանակի առնվազն 50%-ի աշխատավարձը առավելագույնը 200 հազար դրամն է, այսինքն՝ ստացվում է, որ այս մարզում սոցիալական վիճակը համեմատաբար ավելի լավ է, գործազրկության մակարդակը ցածր է՝ ի հաշիվ հանքարդյունաբերության, ինչն էլ իր հերթին այդ ընկերությանը պահում է հարկատուների ցանկի ամենավերին սանդղակում։

Սակայն ուզում եմ կրկնել վերոնշյալ պնդումս, որ այս ցանկի վրա հիմնվելով վերլուծություններ կամ դատողություններ անելը տնտեսական վիճակի մասին անհեթեթ կլինի, որովհետև սրանով ուղղակի ցույց է տրվում հարկային մուտքերի աճը, այսինքն՝ սա ինֆորմացիա է, որը հրապարակվում է ամենախոշոր կազմակերպությունների ու նրանց եռամսյակային կամ տարեկան կտրվածքով վճարած հարկերի մասին քաղաքացիներին իրազեկելու համար»,- շեշտեց մեր զրուցակիցն ու միևնույն ժամանակ հավելեց. «Իսկ բիզնեսի տեսանկյունից ասել, թե այսքան շատ հարկերի հավաքագրումը լավ է, թե վատ՝ նույնպես չենք կարող. դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից ես խնդիրը դիտարկում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում