Thursday, 25 04 2024
Սփյուռքահայությունը հաղթական ժողովուրդ է
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի․ վարչապետը՝ նախարարին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշեց փոփոխել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձեւը: Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ըստ գործող բանաձեւի դպրոցների տարեկան հասանելիք գումարը որոշվում է սովորողների թվից կախված:

«Սա նպատակ է ունեցել խթանել դպրոցների միջեւ մրցակցությունը, սակայն հաշվի չի առնվել այն, որ դպրոցների մի մասը, որոնք միակն են բնակավայրում, եւ սովորողների թիվը պայմանավորված է հենց դպրոցի սպասարկման տարածքի բնակիչների թվով եւ նրանք մրցակցությունից դուրս են: Այս պարագայում փոքր թվով սովորողներ ունեցող դպրեցներին հատկացվող գումարը նրանց չի բավարարում եւ վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում: Սա տարիներ շարունակ արել են մարզպետարանները եւ Երեւանի քաղաքապետարանը: Այսինքն խոշոր դպրոցների փողից վերցրել եւ հատկացրել են փոքր դպրոցներին»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ նոր փոփոխություններով առաջարկվում է, որ մասնավորապես, փոքր համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների գումարը հաշվարկելիս հիմք ընդունել նաեւ դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի հիմնական մասը. «Թերհամալրված են համարվում տարրական դպրոցը մինչեւ 72 սովորող, հիմնական դպրոցը՝ մինչեւ 100 սովորող, միջնակարգ դպրոցը՝ մինչեւ 207 սովորող, վարժարան եւ ավագ դպրոց՝ մինչեւ 135 սովորող»:

Շատ դպրոցներ չեն կարողանում ապահովել ուսուցիչների վարձատրությունը՝ բյուջեով նախատեսված ցուցանիշներին համապատասխան:

Սույն իրավական ակտով առաջարկվում է թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորման բանաձեւում նախատեսել նաեւ նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա.

այն դեպքերում, երբ մենք ստիպված ենք պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը,

վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը,

պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը:

Թերկոմպլեկտավորված համարվում են դասարանում սովորողների առավելագույն թվի կեսից պակաս, մինչեւ նորմատիվային թվով դասարաններ ունեցող դպրոցները: Առանձին գործող ավագ դպրոցների համար որպես դասարանների նորմատիվային թիվ վերցված է 9-ը՝ նկատի ունենալով, որ այդ դպրոցներում ենթադրվում է 3 հոսքերի առկայություն:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ սահմանվել է ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, սակայն այն կարող է հասնել մինչեւ 125 հազարի:

Նախարարը հավելեց, որ եթե ամեն տարի ուսուցիչների աշխատավարձը10 տոկոսով ավելանա, ապա 4 տարի հետո այն կհասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակին՝ տարեկան կտրվածքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նվազագույն աշխատավարձ ներդնելով գործնականում Երեւանում եւ հեռավոր գյուղում գործող դպրոցների ուսուցիչները նվազագույն մեկ դրույքի համար նույն աշխատավարձն են ստանալու:

Արայիկ հարությունյանը հստակեցրեց, որ եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի:

«Այս հարցը ինչ-որ ձեւով պետք է լուծել, դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ Երեւանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե աշակերտների թվով պայմանավորված դրույքը փոխվում է, ապա որակյալ մասնագետները կգան մեծ դպրոցներ, դա էլ իր հերթին կբերի աշակերտների հոսք եւ մենք դիսբալանս կունենանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նվազագույն աշխատավարձ ներդնելով գործնականում Երեւանում եւ հեռավոր գյուղում գործող դպրոցների ուսուցիչները նվազագույն մեկ դրույքի համար նույն աշխատավարձն են ստանալու:

Արայիկ հարությունյանը հստակեցրեց, որ եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում