Սյուրի դղյակը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ Է, գործնականում ամբողջովին այրվել Է խոշոր հրդեհի հետեւանքով, որը Ճապոնիայի հարավում տեղի Է ունեցել հոկտեմբերի լույս 31-ի գիշերը: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Հրդեհը Նահա քաղաքում (Օկինավայի ամենահարավային պրեֆեկտուրա) գտնվող դղյակում բռնկվել Է գիշերվա կեսին, դրա վերացմանը մասնակցել Է 20-ից ավելի հրշեջ խումբ: Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Տեղի ոստիկանությունը հետաքննում Է բռնկման պատճառները:
Սյուրի դղյակը կառուցվել Է XIV դարում: 2000 թվականին այն գրանցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է վերականգնել հրդեհի ոչնչացրած դղյակը: Այդ մասին հոկտեմբերի 31-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: