Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Բազմաշերտ կոմբինացիա հայկական հարցով. ռուս-թուրքական բալանսն ու Հայաստանի ինքնիշխանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը, չնայած իր օրենքի ուժ չունենալու և լոկ խորհրդատվական բնույթի փաստաթուղթ լինելու հանգամանքին, անշուշտ, նոր էջ է բացում հայկական հարցի միջազգային շրջանառության համատեքստում, ձևավորում նոր իրավիճակ և գծում նոր նշաձող: Իսկ սա նշանակում է այդ ամենի ազդեցության բազմավեկտոր շրջանակ, ամենատարբեր ուղղություններով: Թե որևէ կոնկրետ ուղղությամբ ինչպիսին կլինի ազդեցությունը, անշուշտ կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպես կզարգանան համաշխարհային քաղաքականության հարցերն ու իրողությունները հետագայում, ու այդ առումով իրենց ինչպես կպահեն թե ներամերիկյան, թե նաև միջազգային դերակատարները:

Բնականաբար, այդ ամենին ոչ միայն ուշի-ուշով պետք է հետևի նաև Հայաստանը և հայությունը, այլ պետք է նաև այդ ամենը ընթացիկ ռեժիմով ներդրվի Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային մարտավարության ու ռազմավարության գծագրման գործում: Այստեղ առանցքային դիտարկման ուղղություններից մեկն անկասկած պետք է լինի ռուս-թուրքական ուղղությունը: Այն, որ ԱՄՆ բանաձևը իր ազդեցությունն է թողնելու ռուս-թուրքական գործակցության վրա, և այն, որ այդ գործակցությունն էլ, իր հերթին, էական նշանակություն ունի Հայաստանի, հայկական պետականության, ընդհանրապես հայկական գործոնի միջազգային դերակատարության առումով, աներկբա է: Հարցն այն է, թե ինչպիսին է լինելու ազդեցությունը: Երբ 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, խիստ հատկանշական հայտարարություն արեց ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ ասելով, թե՝ եթե Անկարան չի ուզում տհաճ անակնկալներ, ապա պետք է գործընկեր լինի Ռուսաստանի հետ: Հատկանշական է, որ այդ ժամանակաշրջանը թուրք-սիրիական սահմանին ռուսական օդանավի խոցման հետևանքով ռուս-թուրքական գժտության ժամանակաշրջանն էր: Եվ ինչն առավել հատկանշական է, հենց այդ փուլից սկսվեց հաշտությունն ու մերձեցումը:

Այլ կերպ ասած, Մոսկվան Անկարային հայտնում էր, որ, եթե չի ցանկանում հայկական հարցով տհաճություն, ապա պետք է դիմի Ռուսաստանին: Ակնառու է, որ Մոսկվայի համար էլ հայկական հարցը լծակ է Անկարայի հետ հարաբերություններում, սակայն ոչ թե, այսպես ասած, չճանաչելու իմաստով՝ ճանաչում ՌԴ-ում տեղի է ունեցել 1995-ին, Պետդումայի մակարդակում, այլ միջազգային ճանաչման գործընթացում զսպման առումով՝ օգտագործելով Հայաստանի և հայկական սփյուռքի վրա ազդեցության լծակները: Ներկայումս տեղի է ունենում իրավիճակի փոփոխություն լայն իմաստով՝ սկսած Հայաստանից և հայ-ռուսական հարաբերությունից, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո Երևանը դնում է փոխադարձ հարգանքի, միմյանց գործերին չմիջամտելու և ինքնիշխանության արժեքներն ու կանոնները: Եթե այդ գործընթացը վերածվում է քաղաքական գծի և ձևավորում նոր իրավիճակ հայ-ռուսական հարաբերություններում, ապա դա ինքնաբերաբար հանգեցնելու է Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի՝ հայկական հարցի միջազգային ճանաչման գործընթացում զսպման լծակի թուլացմանը կամ չեզոքացմանը: Իսկ դա Թուրքիայի հարցում Ռուսաստանի քիչ լծակներից մեկն է, ինչի վկայությունն է նաև այն, որ հաշտեցումից հետո՝ Բունդեսթագի ճանաչման ֆոնին կամ հողի վրա, Անկարայում ցինիկաբար գնդակահարվեց ՌԴ դեսպանը, ինչը, սակայն, Մոսկվան ստիպված էր կուլ տալ:

Ռուս-թուրքական հարաբերության համատեքստում Մոսկվայի հազվադեպ լծակի կորուստը, որ տեղի կունենա Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերումով, կարող է խախտել ռուս-թուրքական հարաբերության բալանսը: Իսկ Նահանգների համար այստեղ, իհարկե, բալանսը կարևոր է, քանի որ ռուս-թուրքական փոխադարձ զսպման մեխանիզմը Նահանգների համար ռեգիոնալ անվտանգության կառավարման գործիքներից մեկն է: Այդպիսով, ընդունելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, ի թիվս մի շարք հարցերի, ԱՄՆ-ն նաև բարձրացնում է Թուրքիայի համար Ռուսաստանի կարևորությունը, ասել կուզի, ՌԴ նշանակությունը Անկարայի համար, հետևաբար, ՌԴ-ին Թուրքիայի հետ հարաբերության առումով սնուցում որոշակի ամրություն, միաժամանակ՝ խորքային առումով թուլացնելով Հայաստանի ինքնիշխանության խնդրի հանդեպ ճնշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում