Միացյալ նահանգները ծրագրում են Իրանում աշխատող ռուսական, չինական և եվրոպական որոշ ընկերությունների վրայից հանել պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրների վրա:
Սահմանափակումները հանելը թույլ կտա ոչ ամերիկյան ընկերություններին համագործակցել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետ: Նշվում է, որ այդպիսով ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի համար բարդացնել միջուկային զենքի մշակումը:
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին հայտարարել էր, որ միջուկային զենքի ստեղծումն արգելված է իսլամով: Միևնույն ժամանակ նա նշել էր երկրում միջուկային տեխնոլոգիաների առկայության մասին: