Twitter-ը որոշել է արգելել իր հարթակում քաղաքական ցանկացած գովազդի տեղադրումը:
Այս մասին իր էջում գրել է սոցցանցի հիմնադիր Ջեք Դորսին:
«Մենք որոշել ենք աշխարհով մեկ դադարեցնել ողջ քաղաքական գովազդը»,- գրել է նա:
Դորսին հավելել է, որ քաղաքական գործիչները պետք է վաստակեն սեփական լսարանը, այլ ոչ թե գնեն այն:
Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 22-ից: