Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վենետիկի հանձնաժողովում առ այսօր Հայաստանի հիմնական անդամը Գագիկ Հարությունյանն է, իսկ մյուս փոխարինող անդամը՝ Վարդան Պողոսյանը

Վենետիկի հանձնաժողովում առ այսօր Հայաստանի հիմնական անդամը ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է, իսկ մյուս փոխարինող անդամը՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին արդարադատության նախարարությունից՝ հավելելով, որ այս պահի դրությամբ Վենետիկի հանձնաժողովի Հայաստանի կազմում ունենք մեկ լրացում. Արա Խզմալյանն է երկրորդ փոխարինող անդամը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ անձինք՝ Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը, մեկ անգամ արդեն իրենց «սև գործն» արել են Վենետիկի հանձնաժողովի շրջանակներում, երբ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության տեքստում տեղ էին գտել վերջիններիս «դիտարկումները»։

Այս տարվա հուլիսի 15-ին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի դատավոր-անդամ բառախաղը։ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը) Վենետիկի հանձնաժողովում իբր համարել էին «հստակ» և «աներկբա»։

Այս արձանագրությունը, սակայն, Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում այդպես էլ չտեղադրվեց։ Ավելի ուշ «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ, իրենց ունեցած տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովի նիստում արձանագրվել են Վարդան Պողոսյանի պնդումները: «Արձանագրության մեջ արտացոլվել է Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված Վենետիկի հանձնաժողովի անդամի դիրքորոշումը: Մեր տեղեկություններով՝ այդ նիստին, որը տեղի է ունեցել հունիսի 21-22-ը, մասնակցել է Վարդան Պողոսյանը, և, հետևաբար, դա այն է, ինչ Վարդան Պողոսյանն է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովում»,- ասել էր Հակոբյանը:

Վարդան Պողոսյանը, հիշեցնենք, 2017 թվականին Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Նշենք, որ երեկ էլ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն է հայտարարություն տարածել՝ նշելով, որ շատ մտահոգված է մի կողմից կառավարության և խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտի պատճառով: Ըստ նրա՝ վերջին իրադարձությունների արագ հաջորդականությունը և հանրայնացումը չեն նպաստում խնդիրների սահուն կարգավորմանը: Նրա խոսքերով՝ ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության դեպոզիտն է և այսպիսով վայելում է բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմությունը, իսկ Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որը պետք է պահպանի սահմանադրական արժեքները: «Ժողովրդավար երկրում պետական բոլոր հաստատությունները և պետական ծառայողները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ինչպես նաև ընդունեն, հարգեն մյուս հաստատություններինը: Նրանք պետք է օգտագործեն համապատասխան ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն պահպանեն համապատասխան ընթացակարգերը և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ: Եթե դա չի արվել, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործունեությունը խաթարվում է, իսկ ժողովրդավարական, քաղաքացիական, տնտեսական առաջընթացը՝ վտանգվում: Բոլոր կողմերին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ մտահոգիչ իրավիճակը թուլացնելու և Հայաստանի սահմանադրության բնականոն աշխատանքը վերականգնելու համար»,-ասված է Բուքիքիոյի հայտարարության մեջ։

Բուքիքիոյի հայտարարությանը երեկ ողջունել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ կառավարությունում ի գիտություն են ընդունել Վենետիկի հանձնաժողովի նախագահի մտահոգությունները։ «Ես էլ եմ կարծում, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծում ստանա»,- ասել է Բադասյանը։

Բուքիքիոյի հայտարարությունը «բարձր է գնահատել» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը. «Բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ եղած դրույթներին հետևելը բխում են մեր պետության շահերից:

Մեր արձագանքը պարոն Բուքիքիոյի կոչին հստակ է. Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ վերահաստատում է ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի և երկխոսության ճանապարհով լուծելու իր պատրաստականությունը»։

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը, նկատեց, որ Հայաստանը պետք է միջազգային բոլոր խորհրդատվական կառույցների հետ շարունակի սերտորեն աշխատել՝ չմոռանալով, սակայն, թե այդ կառույցները ինչ դերակատարություն են ունեցել և ինչ առնչություն են ունեցել նախորդ իշխանությունների հետ, որը շարունակվում է մինչ օրս։ «Չպետք է մոռանալ, թե Վենետիկի հանձնաժողովի նախագահն ինչպես էր ողջունում 2005 թվականի խայտառակ, նվազ մասնակցությամբ հանրաքվեն, ապա ընդամենը 10 տարի հետո խոսում էր Հայաստանում Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին և քննադատում էր նախորդ Սահմանադրությունը։ Ուստի կարծում եմ, որ շատ էական է, որ մենք մեր օրակարգից չշեղվենք։ Վահե Գրիգորյանը՝ ինձ ուղղված պատասխան նամակում գրել էր, որ այս ուրբաթ օրվանից շարք է սկսում, որտեղ ներկայացնելու է ամբողջ իրողությունը։ Ինձ համար դա ավելի կարևոր է, քան Բուքիքիոյի այս վերջին օրերի ակտիվությունը, որը ինչ-որ իմաստով, ինձ համար կապվում է Վահե Գրիգորյանի կողմից սպասվելիք ուշագրավ մանրամասների ներկայացման հետ։ ՍԴ դատավորի կողմից այս բացահայտումները ինձ համար շատ ավելի կարևոր են, քան Բուքիքիոյի այդ հայտարարությունը, որի հետագիծը շատ կասկածելի է, որը չի կարող հանդես գալ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության դիրքերից»,- ասաց Բաբաջանյանը։

Նրա խոսքերով՝ կա երկու ճանապարհ. կամ Վահե Գրիգորյանի՝ առաջիկայում վկայակոչելիք փաստերը դարձնել ուղենիշ Սահմանադրական դատարանի այս կազմի հետ հաշտվելու և թույլ տալ, որ այս կազմը գոյություն ունենա և Վահե Գրիգորյանին դուրս դնի այս իրողություններից, կամ Վահե Գրիգորյանի մատնանշած փաստերից հետո պետք է ձեռնամուխ լինենք Սահմանադրական նոր դատարանի կազմավորման գործին։ «Ես կարծում եմ, որ այսպիսի լեգիտիմության Ազգային ժողովը պարտավոր է ուսումնասիրել 2003 թվականին ՍԴ կայացրած որոշումները ընտրական գործընթացների և հանրաքվեների վերաբերյալ, նաև մի քանի այլ միջազգային պայմանագրերի վերաբերյալ կայացրած որոշումները. դրանք պետք է մեզ ստիպեն ձեռնամուխ լինել իրավաքաղաքական գնահատական տալու այս դատարանին և գտնելու քաղաքական լուծումներ՝ հորդորելով Սահմանադրական մարմիններին ՍԴ նոր դատավորների թեկնածուներ առաջադրել ԱԺ-ում»,- ասաց Բաբաջանյանը։

Մեր դիտարկմանը՝ մտահոգիչ համարո՞ւմ է, որ Վենետիկի հանձնաժողովում առ այսօր Հայաստանը ներկայացնում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները, պատգամավորը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ Բուքիքիոն և բոլոր նրանք, ովքեր սերտորեն շարունակում են ինչ-ինչ նախկին կապերով պայմանավորված ծառայություններ մատուցել նախկին իշխանություններին, պետք է ավելի զգույշ լինենք, քանի որ ինչ-որ պահից սկսած, մենք Հայաստանի ժողովրդավարությունը սկսենք պաշտպանել ոչ միայն նախկին իշխանություններից, այլև նմանօրինակ եվրոպացի չինովնիկներից»։

Փաստաբան Կարապետ Բադալյանը ևս կարծում է, որ Հայաստանում ժողովրդավարության կայացման, դատաիրավական բարեփոխումների ճանապարհին խնդիրները լուծելիս, իրավաքաղաքական որոշումներ կայացնելիս իշխանությունը չպետք է կաշկանդվի, իր գործողությունները սահմանափակի միջազգային տարբեր կառույցների, հանձնաժողովների գնահատականներից։ «Պետք չէ վախենալ կամ կաշկանդվել այդ հանձնաժողովների, կառույցների գնահատականներից, քանի որ մենք մի քիչ ավելի բարձր չափանիշներ ենք սահմանում դեմոկրատականության, իրավականության համար, քան իրականում այդ միջազգային կառույցները սահմանում են։ Եվ հետո, եկեք չմոռանանք, որ այդ նույն միջազգային կառույցները դրական եզրակացություն էինք տալիս այն օրենքներին, այն փոփոխություններին, որոնք մշակում և ընդունում էր մինչև հեղափոխությունը եղած կոռումպացված համակարգը և իշխանությունը։

Որքանով էլ, որ այդ մարմինները խորհրդատվական են, այնքանով էլ իրենք իրենց մասնակցության բաժինն ունեն այդ կոռումպացված համակարգի գոյության համար Հայաստանում։ Այնպես չէ, որ իրենք մեզ պետք է թելադրեն, թե մենք ինչ անենք, հատկապես եթե մենք գիտենք, որ մեզ պետք է լեգիտիմ Սահմանադրական դատարան՝ և՛ իրավական առումով, և՛ դեմոկրատական։ Իսկ մենք հիմա դա չունենք»,- նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր Կարապետ Բադալյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում