Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Բուհերը տեղափոխել Վանաձո՞ր, թե՞ Վանաձորում եղածները հզորացնել. որն է օպտիմալ լուծումը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու առաջարկով՝ կարևորելով Հայաստանի տարածքային համաչափ զարգացման սկզբունքը։

Մարուքյանի խոսքերով՝ Հայաստանի ագրարային համալսարանի կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքերից որևէ մեկի վաճառքի միջոցով հնարավոր կլինի Վանաձորում կառուցել մի ողջ ուսումնական համալիր՝ իր բոլոր հարմարություններով, որի արդյունքում մի կողմից կթեթևացվի մայրաքաղաքի գերբեռնվածությունը, մյուս կողմից՝ Վանաձորին հնարավորություն կտրվի դառնալ աշխույժ ուսանողական-համալսարանական քաղաք։

Մարուքյանն իր դիմումում մատնանշել է ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու օրինակը։

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, անկախ Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քաղաքական տարաձայնություններից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ողջունում է Մարուքյանի նախաձեռնությունը։ Ավելին, Ասլանյանն ասաց, որ Վանաձորի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ, երբ Մարուքյանը վարչապետին ներկայացրել է իր առաջարկը, ինքը ներկա է եղել այդ ուղղությամբ քննարկումներին։ «Վարչապետի այցի օրը այդ հարցի հետ կապված մտքերի փոխանակում է եղել։ Ճիշտ է, խոսակցությունը ոտքի վրա էր, բայց դա վարչապետին մտածելու տեղիք տվեց։ Կարծում եմ՝ առաջիկայում, երբ առարկայական քննարկումներ կլինեն այդ ուղղությամբ, մենք հստակ առաջարկություններ կլսենք, կներկայացնենք նաև մեր առաջարկությունները։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ դա շատ լավ քայլ է Վանաձորը երիտասարդ քաղաք դարձնելու, կյանքը աշխուժացնելու մասով»,- ասաց Վանաձորի քաղաքապետը։

Մամիկոն Ասլանյանն ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Վանաձորը ունի բազա, և պոլիտեխնիկի և ագրարային համալսարանների մասնաճյուղերի շենքերը կան և կարելի է դրանց հենքի վրա վերանորոգել, ընդյալնել ու ստանալ հիանալի ուսումնական կենտրոն, համալսարան։

«Այնպես որ, բազան կա, մնում է՝ գործնական քայլեր արվեն, և մատնանշված բուհը կամ բուհերը բերվեն Վանաձոր»,- ասաց Ասլանյանը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքերով էլ՝ գուցե առաջարկը տրամաբանական և ողջունելի է համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից, սակայն ոչ մի պարագայում կրթական տեսանկյունից։ Նրա խոսքերով, եթե անգամ այդ բուհերը տեղափոխվեն մարզեր, այս դեպքում Վանաձոր, ապա դրանից բուհերի կրթական որակը նախ չի բարձրանա, ապա նաև դիմորդների խնդիր կարող է առաջանալ, քանի որ Երևանի ուսանողների, դիմորդների քիչ մասը կարող է գնալ Վանաձոր կրթություն ստանալու համար։ «Երևանը, քիչ թե շատ, կենտրոն է, այստեղ են տեղակայված համալսարանների մեծ մասը։ Երևանը կարողանում է ապահովել հարակից 4 մարզերի ուսանողների համեմատաբար հեշտ տեղափոխումը դասերին, այդ մարզերը ավելի մոտ են, բայց դժվար է պատկերացնել, որ Երևանի ուսանողը կգնա ամեն օր Վանաձոր, կամ կտեղափոխվի Վանաձոր»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ դրան գումարվելու է նաև դասախոսների խնդիրը, որոնց գնալ-գալու խնդիրը, աշխատավարձերի խնդիրը նույնպես կարող է գլուխ բարձրացնել։

Կրթության փորձագետի խոսքերով՝ լավագույն լուծումը՝ թե՛ կրթական և թե՛ համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից կարող է լինել մարզերում, խոշոր քաղաքներում արդեն իսկ առկա բուհերի մասնաճյուղերի հզորացումը։ «Մի շարք մարզերում արդեն կան տարբեր բուհերի մասնաճյուղեր։ Պետք է ներդրում անել, բուհերը ուժեղացնել և դրանք մրցակցության մեջ կարող են հասնել այն աստիճանի, որ ուսանողները գնան մարզեր՝ այդ բուհերում սովորելու։ Եկեք Վանաձոր քաղաքի համալսարանները դարձնենք շատ լավ, դասախոսների աշխատավարձերը բարձրացնենք, որ Երևանի դասախոսներն էլ գնան Վանաձոր դաս տան ու դրանից չբողոքեն։ Սա է ճանապարհը։ Թե չէ զարգացած երկրների մոդելները դեռ վաղ է Հայաստանում ներդնելու համար։ Շատ ուսանողների ծնողներ ֆինանսական լուրջ խնդիր ունեն։ Նրանք չեն կարող կրկնապատկել իրենց ծախսերը իրենց երեխայի կրթությունը ապահովելու համար։ Պետք է եղածը հզորացնել, ոչ թե փորձել դրսի մոդելները ներդնել մեր երկրում»,- եզրափակեց Սասուն Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում