Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Նոր շրջադարձ Ամուլսարի հարցում

Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը նախօրեին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հարցում առաջիկայում կհարցաքննվեն «Էլարդ» լիբանանյան ընկերության փորձագետները, որոնք մոտ մեկ տարի ուսումնասիրում էին Ամուլսարի հարցը, որպեսզի կառավարությանը ներկայացվի վտանգի վերաբերյալ եզրակացություն՝ կա՞, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, ի վերջո, «Էլարդը» ավելի շատ խճճեց իրավիճակը, քան տվեց հասկանալու հստակ ուղենիշ:

Արդյունքում, իհարկե, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին չկա Ամուլսարի հանքի շահագործումը կասեցնելու օրինական կամ իրավական հիմք:

Մյուս կողմից, սակայն, հանքի ճանապարհը շարունակում է մնալ փակ, իսկ կառավարությունը քայլ չի անում բացելու ուղղությամբ, որովհետև դա առնվազն կհանգեցնի ոստիկանության հետ բախման, հատկապես նկատի ունենալով այն, որ իշխանության քաղաքական մրցակիցները կամ հակառակորդները՝ թե՛ նախկին իշխանությունից, թե՛ այլ ուժեր, կնպաստեն հանրության թվաքանակի աճին և, ըստ այդմ, բախման ուժգնությանը:

Ինչպես ՍԴ հարցում, այստեղ էլ ակնհայտորեն փակուղի է և ակնառու է, որ կառավարությունը փորձում է ձգել ժամանակ, թե ինչ սցենարային ակնկալիքով, միարժեք ասելը բարդ է: Եվ ահա, Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում է, որ նոր ուղղությամբ լինելու են հարցաքննություններ՝ կապված ՇՄԱԳ եզրակացության ստացման հետ: Այսինքն՝ անգամ հնարավոր է, որ նոր հարցաքննությունների բերումով կասկածի տակ դրվի եղած ՇՄԱԳ-ը, և հայտարարվի նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն: Դա առնվազն կնշանակի ևս մի քանի ամիս ժամանակ: Իհարկե, սա որպես վարկած, որովհետև հնարավոր է նաև, որ հարցաքննությունը ի հայտ չբերի հանգամանքներ կամ ապացույցներ, որոնց հիման վրա անկասկած դառնա նոր ՇՄԱԳ իրականացնելու կարիքը: Մի բան ակնառու է, որ կառավարությունն Ամուլսարի հարցում նոր նախաձեռնությամբ փորձում է առնվազն կարճաժամկետ ժամանակ ապահովել, իսկ ավելի երկարաժամկետ իմաստով՝ ամեն ինչ կամ շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե նոր իրողությանն ինչպես կարձագանքի «Լիդիանը» և կգնա՞ միջազգային արբիտրաժի, թե՞, այդուհանդերձ, «Լիդիանն» էլ կգտնի ևս ժամանակ սպասելու իր պատճառները կամ շարժառիթները:

Միևնույն ժամանակ հետաքրքիր է այդ հարցում նոր նախաձեռնության զուգորդումը ՍԴ ճգնաժամի, փաստորեն, նոր փուլի հետ, որն ըստ էության ձևավորվում է Վենետիկի հանձնաժողովից ստացված իշխանության համար ակնհայտորեն ոչ այնքան հաճո հայտարարությունը՝ հանձնաժողովի նախագահի գնահատականը ստեղծված իրավիճակին: Անմիջական կապակցվածություն հարցերն անշուշտ չունեն, սակայն ակնառու է, որ ֆորմալ շրջանակից զատ, դրանք նաև քաղաքական ոչ ֆորմալ ընդգրկուն գործընթացներ են, որոնք ինչ-որ կետում գուցե և հատվում են միմյանց: Արդյոք այստեղ կարո՞ղ է տեղ ունենալ այն, որ Ամուլսարի հարցում, գնալով նոր քննչական քայլի, իշխանությունը փորձում է որոշակի ամրության պաշար կուտակել գործընթացների այդ լայն շրջանակի իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում