Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Այսօր հասկանում ենք, թե Հոկտեմբերի 27-ին ինչու էր Վազգեն Մանուկյանը ժպտում

Վերջերս ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու խնդրանք-պահանջով։

Իբրև Հանրային խորհրդի անդամ, կողմնակի՞ց եք արդյոք Վազգեն Մանուկյանին իր պաշտոնից հեռացնելու պահանջին, եթե այո, ապա ինչո՞ւ․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց․ «Ցավոք, այո։ Ինձ այդ համոզմանը բերեց անցած ամիսներին Հանրային խորհրդում իմ տեսածը։ Այնպես չէ, որ ես մեծ ցանկություն եմ ունեցել այդ խորհրդում նշանակվելու, բայց երբ վարչապետի կողմից առաջարկ ստացա հասարակական հիմունքներով օգնելու աշխատեցնել այդ մարմինը, որի գործունեությունը նախկինում ինձ համար էլ անհասկանալի էր, ընդունեցի այն։ 2008 թվականի հայտնի ողբերգական դեպքերից հետո, երբ ստեղծվեց Հանրային խորհուրդը, ես պատգամավոր էի և դեմ էի այդ կառույցի ստեղծմանը, բայց քանի որ Սահմանադրությամբ նախատեսված մարմին է՝ այն ստեղծվեց։ Հանրային խորհուրդը ստեղծված է աջակցելու կառավարությանը՝ որպես խորհուրդ տվող կառույց։

Հանրային խորհրդի հետ առաջին հանդիպման ժամանակ վարչապետն իր տեսլականը շարադրելիս հենց տեղում առաջին հանձնարարականը տվեց Խորհրդին։ Վարչապետն ասաց, որ նրան հետաքրքրում է հանրային կոնսենսուսը ղարաբաղյան խնդրով։ Անցավ մի որոշ ժամանակ, և ես տեսա, որ Հանրային խորհուրդը չի զբաղվում կառավարության տված հանձնարարականով, այլ զբաղվում է նրանով, ինչը հետաքրքիր է նախկին իշխանություններին։ Օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիան, որն օրակարգ էին բերել նախկին իշխանությունները, բայց այսօր, չգիտես ինչու, դեմ են դուրս եկել, Ամուլսարի հետ կապված նախկին իշխանությունները կնքել էին պայմանագիր «Լիդիանի» հետ, բայց այսօր, չգիտես ինչու, դեմ են հանքի շահագործմանը։ Նույն Վազգեն Մանուկյանն այն ժամանակ դեմ չի եղել նման հարցերին, և այսօր կառավարության խնդրանքով զբաղվելու փոխարեն դեմ է այդ հարցերին։ Երբ ես նրան ասացի՝ կառավարությունը մեզ առաջադրանք է տվել, ինչու չենք զբաղվում այդ հարցով, նա ասաց, որ չի պատրաստվում դա անել ու չի անելու։ Այս ամենը և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունը բերում է նրան, որ Վազգեն Մանուկյանը քաղաքականապես չեզոք չի եղել և այժմ էլ չեզոք չի»։

Իսկ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էլ ասաց․ «Պարոն Մանուկյանը, լինելով Ղարաբաղ կոմիտեի անդամ, Ղարաբաղյան շարժման հիմնական գործող անձանցից մեկը, ցավոք սրտի, եկավ հասավ մի կետի ու կանգ առավ։ Նա այդպես էլ առաջ չգնաց, որովհետև չհասկացավ փոփոխվող իրականությունները, չհասկացավ քաղաքական իրողությունները, այդպես էլ չկարողացավ հաղթահարել իր ամբիցիաները։ Բարեբախտաբար, քաղաքական շրջանակներում սկսել են ճիշտ գնահատել այդ անձնավորությանը, այլ ոչ թե միֆերով, որը ժամանակին նա կարողացել է ստեղծել։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Վազգեն Մանուկյանի անունը կապվեց Հոկտեմբերի 27-ի հետ։ Ես ինձ թույլ չեմ տա դրան իրավական գնահատական տալ, բայց իմ կարծիքով, ի վերջո, Հոկտեմբերի 27-ի գործը կվերաբացվի»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում