«Միանշանակ այս որոշումը բացում է նոր և՛ դիվանագիտական, և՛ աշխարհաքաղաքական հնարավորություններ մեր երկրի համար: Կարիք է հասունանում էլ ավելի ակտիվացնել դիվանագիտական աշխատանքը և վերաձևակերպել Հայաստանի դիրքորոշումը առհասարակ միջազգային հրաթակներում, դուրս գալ հին կարծրատիպերից և ստանձնել ավելի ակտիվ և ավելի պահանջատեր դիվանագիտություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալո ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: