Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Գազի գինը կախված է նրանից, թե ինչ չափով Պուտինը կցանկանա «պատժել» Հայաստանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել էր նաև Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ տարվող  բանակցություններին։ Վարչապետը վստահություն էր հայտնել, որ ռազմավարական դաշնակիցների միջև բանակցությունները հստակ արդյունքների կհագեցնեն և որոշումը կլինի դաշնակցային։

Այս համատեքստում  Փաշինյանը  մասնավորապես նշել էր․

«Կարծում եմ, որ մեր ռազմավարական  դաշնակցի՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինն այնպիսին լինի, որ չկոտրի Հայաստանի  Հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան։ Մեզ համար կարևոր է, որ «ԳազպրոմԱրմենիա»-ի գործերը կարգին լինեն, և մենք պետք է այնպիսի բանաձևեր մշակենք, որ և´ «ԳազպրոմԱրմենիա»-ի գործունեությունն արդյունավետ լինի, և´ գազի գինն արդյունավետ լինի»։

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը համոզված է, որ այս բանակցությունները տնտեսագիտական բովանդակություն, տնտեսական որևէ հիմնավորում չունեն։  Ըստ նրա՝ դրանք  լոկ քաղաքական բանակցություններ են։

«Կանխատեսումներ չեմ կարող անել, թե քանի տոկոսով Վլադիմիր Պուտինը կցանկանա թանկացնել  գազը, դա կախված է նրանից, թե  նա ինչ չափով կցանկանա «պատժել» Հայաստանին կամ Նիկոլ Փաշինյանին։

Արդեն շուրջ  մեկուկես  տարի է, որ այս բանակցություններն ընթանում են և դրանք որևէ արդյունք չեն տալիս, որը  Ռուսաստանի ոչ գործընկերային արձագանքն է  ինքնիշխան  Հայաստանի լեգիտիմ  վարչապետի արժանապատիվ կեցվածքին։ Կարծում էի, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները, այս կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ պետք է մշակեին կոնկրետ քաղաքականություն  Ռուսաստանից էներգետիկ կախվածությունն էականորեն թուլացնելու համար, և գազի գինը մեր գլխին որպես մահակ ճոճելու Ռուսաստանի և «Գազպրոմ»-ի քաղաքականությանը դիմագրավելու համար,  սակայն նրանք բավարարվում են բանակցություններով, որոնք կրկնում եմ՝ ընթանում են ո´չ տնտեսագիտական հիմնավորումներով և ո´չ  էլ Ռուսաստանի կողմից ռազմավարական դաշնակցի  ստանձնած պարտավորություններով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Մովսես Արիստակեսյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում