Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թուրքերը շատ լավ հասկանում են, որ դա ամենից առաջ ԱՄՆ-ի որոշումն է, ոչ թե հայերի կողմից դրդված որոշում

Երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։ Օրենսդիր մարմնի երկու ճամբարների՝ հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով։ Փաստաթուղթը, որն օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է՝ ԱՄՆ կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը։

Մինչ պաշտոնական Երևանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունել են բանաձևի ընդունումը, պաշտոնական Անկարան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից և պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»։ Թուրքիայի արտգործնախարարությունը այդ երկրում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին կանչել է բացատրություն տալու։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, թե մերժում է «ներքաղաքական նպատակներով ընդունված՝ պատմական ու իրավական հիմք չունեցող այս որոշումը»։

ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր, մի շարք երկրներում ՀՀ նախկին դեսպան, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բանաձևի ընդունումն ինքնին բարենպաստ քայլ է մեզ համար, որովհետև դրանից հետո մի քանի քայլ է մնում անելու։

«Եվ եթե ԱՄՆ-ն վերջնականապես ճանաչի ցեղասպանությունը, կարող ենք գործնականում միջազգային ճանաչման պրոցեսը համարել ավարտված։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ այդ արդյունքին մենք հասել ենք այն պատճառով, որ խիստ լարված են հարաբերությունները ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև։ Եվ դա ամենավճռական դերն է խաղացել»,- ասաց Աշոտ Ոսկանյանը։

Մեր դիտարկմանը, թե արդյոք կարո՞ղ է շարժ արձանագրվել հայ-թուրքական հարաբերություններում, Աշոտ Ոսկանյանն արձագանքեց, որ այդ բանաձևը չի կարող ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ դրական կամ բացասական ձևով։

«Դա վերաբերում է մեծ քաղաքականության ոլորտին։ Դա պետք է առաջ շարժվելու համար, բայց պետք է շատ զգույշ և զգոն լինենք՝ իմանալով, որ դա ոչ թե բարոյական խնդրի լուծում է, այլ որպես մեծ քաղաքականության համատեքստում կատարված քայլ, որը տվյալ պահին մեզ համար բարենպաստ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նկատեցինք, որ Թուրքիան բավականին կոշտ է արձագանքել բանաձևի ընդունմանը։

«Թուրքիայի կոշտ արձագանքներն էլ են վերաբերում ԱՄՆ-ին, և ավելի շատ հռետորաբանություն են։ Թուրքերը շատ լավ հասկանում են, որ դա ամենից առաջ ԱՄՆ-ի որոշումն է, ոչ թե հայերի կողմից դրդված որոշում»,- նշեց Աշոտ Ոսկանյանը։

Այնուամենայնիվ, այդ բանաձևի ընդունումը դուռ չի՞ բացի հայ-թուրքական հարաբերությունները վերսկսելու համար։

Աշոտ Ոսկանյանը հակադարձում է՝ կարծում եմ, որ ոչ։ Ըստ նրա՝ ներկա թուրքական քաղաքականությունը պատրաստ չէ հարաբերությունների կարգավորմանը։

«Ես կարծում եմ, որ դա լոկալ քայլ է, և պետք չէ այդքան հեռու գնալ»,- ասաց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում