Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ոռոգման համակարգերի ներդրման երկամյա ծրագիր՝ Գնիշիկում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում, երկամյա ծրագրով լուծել են սահմանամերձ Գնիշիկի ոռոգման ջրի խնդիրը: 2018-2019թթ. ընթացքում, զրոյից կառուցվել է ոռոգման արդյունավետ համակարգ, որի գործարկումից հետո ջուրն առանց հոսակորուստի հասնում է գյուղացուն: Ջուրը ներքին ցանցով գյուղի սկզբնամասից մատակարարվում է յուրաքանչյուր տուն կամ տնամերձ այգի: Նոր ներքին ցանցը հնարավորություն է տալիս նաև կարգավորել ջրի հոսքն ու այն օգտագործել ըստ անհրաժեշտության և առաջնահերթության՝ կարգավորելով բաժանման հանգույցների և անհատական փականների միջոցով:

2019թ.-ին, Գնիշիկի հանդիպակաց լեռան ստորոտում կառուցվել է 500մ երկարությամբ նոր ջրատար` ջրի քանակն ավելացնելու համար: Ջուրն աղբյուրից ինքնահոսով հասցվել է բնակավայր և միացվել հիշյալ ոռոգման ներքին ցանցին: Արդյունքում, բնակավայրի ստորին հատվածի տնամերձ հողակտորները կարող են ոռոգվել շուրջօրյա, իսկ ջրի նախկին աղբյուրից կօգտվեն համայնքի բարձրադիր հատվածներում գտնվող տնամերձ հողակտորները:

Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում, կառուցվել է մոտ 1500մ երկարությամբ ջրագիծ, երեք բաժանարար հանգույց և անհատական միացման 25 կետ:

«Եթե ցանկանում ենք օգնել գյուղացուն, ապա պետք է նրա համար ստեղծենք ապրելու և հողի հետ աշխատելու հնարավորություն: Առավել ևս՝ սահման պահողների համար: Մենք գիտակցում ենք դա ու նաև այն, որ այդ ամենի համար անհրաժեշտ են ոչ միայն ներդրումներ, այլև համբերություն, ճիշտ պլանավորած աշխատանք, նվիրում ու ջանքեր: Տարիներ առաջ, այս բնակավայրում չկային ենթակառուցվածքներ և կենցաղավարության տարրական պայմաններ: Ուրախ եմ արձանագրել, որ համատեղ ջանքերի արդյունքում, մեզ հաջողվել է լուծել կարևոր հարցեր: Մենք դրան հասել ենք տարիների ընթացքում, որպեսզի սահմանամերձ հերթական գյուղն ապրի առավել հանգիստ կյանքով: Ուզում եմ հավատալ, որ այս ցանկությունը լիարժեք իրատեսական հիմքեր ունի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երկամյա ծրագրի արդյունավետությունն զգում են նաև Մոզրով բնակավայրի բնակիչները: Տարիներ շարունակ, Մոզրովի ընդհանուր օգտագործման ջրագիծը ծառայել է նաև գնիշիկցիների այգիների ոռոգման համար՝ խնդիր ստեղծելով հարևան բնակավայրում: Այժմ կարգավորվել է նաև այդ խնդիրը: Գնիշիկի այգեգործության համար լիովին բավարար ջուր կա: Ավելին, այդ նպատակով Մոզրովի ջրագծից սպառվող ջրի քանակը կրճատվել է շուրջ 70%-ով: Մոզրովի ջրամատակարարման համակարգը նույնպես բարելավելու նպատակով՝ գործընկեր կառույցներն իրականացնում են ևս մեկ ծրագիր: Աշխատանքներն ընթացքում են: Նախատեսվում է դրանք ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Ի դեպ, կայացել է նաև «Գնիշիկ այցելուների կենտրոնի» (Gnishik Visit Center) բացման արարողությունը, որը կառուցել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ (FPWC) , ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «World Land Trust» կազմակերպության և FPWC-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայգ Բալյանի աջակցությամբ։ Կենտրոնը կարևոր դեր կունենա համայնքի զարգացման, էկո-զբոսաշրջության ակտիվացման, կենսաբազմազանության պահպանման և գիտական աշխատանքներ կատարելու առումով:

Այցելուների կենտրոնում կգործի նաև հայ բուսաբան-կարգաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանի անվան գրադարանը, որի հիմնական ուղղվածությունը կլինի բուսական աշխարհը և դրան վերաբերվող ուսումնասիրությունները։ Քանի որ համայնքն ունի հարուստ կենսաբազմազանություն Կենտրոնի հիմնական նպատակներից է հայկական բնաշխարհի յուրահատուկ տեսակների ուսումնասիրմանն ու պահպանությանը նպաստելը՝ տարածքում ներգրավելով նաև օտարերկրյա ուսանողներ և ոլորտի մասնագետներ։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Հինգ տարվա ընթացքում, համագործակցության շնորհիվ՝ հաջողվել է լուծել բնակավայրի խմելու և ոռոգման ջրի, լուսադիոդային (LED) համակարգով գործող՝արտաքին լուսավորության և գյուղտեխնիկայի բացակայության խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում