Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Իրազեկիչը, որն ԱՄՆ-ին օգնել է գտնել ալ Բաղդադիի հետքը, կստանա մինչև 25 մլն դոլար

Իրազեկիչը, որն ամերիկացիներին օգնել Է գտնել ԻՊ-ի պարագլուխ Բաքր ալ Բաղդադիի հետքը, փոխհատուցում կստանա մինչեւ 25 մլն դոլարի չափով: Այդ մասին գրել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

«Պաշտոնատար անձանց խոսքով՝ սպասվում Է, որ նա կստանա ամերիկյան պարգեւատրման մի մասը կամ ամբողջ 25 մլն դոլարը, որը նախատեսված Էր ալ Բաղդադիի գլխի համար»,-գրում Է հրատարակությունը: Իրազեկիչի քաղաքացիությունը, ինչպես նաեւ անունը, չի բացահայտվում:

Սակայն թերթի աղբուրներից մեկը հայտնել Է, որ նա սուննի արաբ Է, որը «դեմ Է գնացել ԻՊ-ին, որովհետեւ խմբավորումն սպանել Է նրա ազգականներից մեկին»: Իդլիբում ալ Բաղդադիի վերացման զինված գործողության ժամանակ իրազեկիչը գտնվել Է անմիջապես դրա անցկացման վայրում: Երկու օր անց նրան, իր ընտանիքի անդամների հետ միասին, դուրս են բերել տարածաշրջանից, գրում Է թերթը:

Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք նշել են, որ իրազեկիչի տրամադրած տվյալները հանգուցային դեր են խաղացել գործողության անցկացման ընթացքում: The Washington Post-ի տեղեկատվության համաձայն, այդ մարդն սկզբում եղել Է Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) «կարեւոր գործակալը», իսկ հետագայում սկսել Է աշխատել ամերիկացի զինվորականների համար: ՍԴՈւ-ն ռազմականացված խմբավորում Է, որը բաղկացած Է հիմնականում քրդերից:

Այն համագործակցել Է ԱՄՆ-ի հետ եւ ակտիվ մասնակցություն ունեցել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին: Հրատարակությունը նշում Է, որ իրազեկիչը ոչ միայն ստույգ տվյալներ Է տրամադրել ալ Բաղդադիի գտնվելու վայրի վերաբերյալ, այլեւ մանրամասնորեն նկարագրել Է այն համալիրի հարկաբաժինների դասավորությունը թուրքական սահմանի վրա, որտեղ թաքնվել Է ահաբեկիչների պարագլուխը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում