Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար Ռուսաստանը պետք է ինքնախոստովանություն անի

Եթե Հոկտեմբերի 27-ի գործով նոր հանգամանքներ ի հայտ գան, Ազգային անվտանգության ծառայությունը «պետք է և պարտավոր է շարունակել իր գործողությունները»: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։

Վերջին օրերի ընթացքում՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցին ընդառաջ, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և ահաբեկչության խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հանդիպումից հետո հասարակական-քաղաքական դաշտում ակտիվացել են գործը վերաբացելու վերաբերյալ քննարկումները։ Ինքը՝ Բաբաջանյանը, հայտարարում է, որ այս պահին գործի վերաբացումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Այս կարծիքին է նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ում կարծիքով՝ այս փուլում գործի վերաբացումը կրկին վստահություն չի ներշնչելու, դա պետք է լինի միայն արդար դատական համակարգ ունենալու պարագայում։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Արամ Սարգսյանը սկզբունքորեն ճիշտ է ասում: «Բայց քանի որ հարազատ եղբայրն է, բացի հայրենիքի կորստից՝ նաև անձնական կորուստ է ունեցել, նա իր հոռետեսությունն ասում է։ Իսկական պատճառը, որ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուն չի բացահայտվի, մինչև որ տեղում՝ մետրոպոլիայում, այնպես, ինչպես ժամանակին դատապարտվեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը, Ռուսաստանի Պետդուման ինքն իր մեղքը ընդունեց ու դատապարտեց, հիմա նույնպես՝ Ռուսաստանը պետք է ճանաչի ու ընդունի, որ ինքը կատարել է հանցագործություն՝ խրախուսելով տեռորիզմը։ Այդ դրվագներից մեկը կլինի Հայաստանը՝ որպես զոհ ու թիրախ։ Հենց ճանաչեց, արխիվներից կուղարկեն՝ ով է կազմակերպել, ով է ճանաչել ու իրագործել։ Եթե դա չարվի, մենք կիմանանք միայն երկրորդ կարգի կազմակերպիչների մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանը շարունակեց. «Այսպես թե այնպես մենք գիտենք երկրորդ կարգի հանցագործներին, բայց պետք է դատապարտվեն իսկական պատվիրատուն ու կազմակերպիչը։ Բայց իրականը կլինի Ռուսաստանի Դաշնության ինքնախոստովանությունը, որ ինքը պատասխանատու է, ինքն է կազմակերպել այդ չարագործությունը։ Այնպես որ, Արամ Սարգսյանը ճիշտ է ասում. մենք ասում ենք՝ դատաիրավական, մենք ասում ենք՝ կոռուպցիա, հիմա մեզ առաջարկում էին՝ կոռուպցիա՞ եք ուզում, թե՞ կոմունիզմ։ Մենք կոմունիզմ չուզեցինք, եկավ կոռուպցիան, հետո կոռուպցիան էլ մերժեցինք՝ դա էլ չէինք ուզում, բայց ի՞նչ ենք ուզում, չենք համարձակվում իրենց ասել։ Հիմա որ մենք ասենք՝ դուք եք կազմակերպել, դուք պատասխանատու եք ԱՊՀ-ով, նախկին իմպերիայով դուք եք պատասխանատու, բացահայտեք, ինքնախոստովանություն պետք է արվի»։

Ըստ նրա՝ սա շատ հարմար քարոզչական առիթ է, և հարկավոր է դա օգտագործել: «Հոկտեմբերի 27-ը քարոզչական նկատառումներով հարմար առիթ է»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում