Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բանը բանից անցել է. Արթուր Վանեցյանն օր առաջ պետք է հեռացվի ՀՖՖ նախագահի պաշտոնից

Վերջին զարգացումները վերջնականապես ցույց տվեցին, որ հայկական ֆուտբոլը կոլապսային իրավիճակում է: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերածվում է «քուչի» մի մրցման, որտեղ իրական հաղթողին պարզելը օր օրի ավելի դժվար է դառնում:

Հայաստանի նախորդ առաջնությունը ավարտվեց խոշոր սկանդալով, որը, սակայն, սթափվելու ազդակ այդպես էլ չդարձավ: Ընթացիկ առաջնությունը իր «հմայքով» արդեն իսկ հավակնում է գերազանցել նախորդին: Թարմ օրինակ. երեկ տեղի ունեցավ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: Այն ուղեկցվեց մրցավարական խայտառակ սխալներով, որոնք էապես ազդեցին հանդիպման ելքի վրա: «Ալաշկերտը» հաղթեց 2:1 հաշվով, բայց եթե խաղն ընթանար նորմալ մրցավարության պայմաններում, վստահ ենք՝ բոլորովին այլ հաշիվ կգրանցվեր: Օրինակ՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը գոլային փոխանցումը կատարեց տուգանային հարվածով: Այդ դրվագում, սակայն, գնդակը ֆիքսված չէր, իսկ գլխավոր մրցավար Արթուր Սաֆարյանը, որը ամենևին էլ հեռու չէր գտնվում, չկանգնեցրեց խաղը և արձանագրեց գոլը: Նշված օրինակով ամենևին էլ նպատակ չունենք պնդելու, թե Սաֆարյանը այդ դրվագում միտումնավոր գործել է հօգուտ «Արարատ-Արմենիայի»: Նման սխալները դարձել են սովորական:

Խայտառակ մրցավարությանը զուգահեռ՝ առաջնության հանդիպումներն անցնում են խայտառակ մթնոլորտում: Ակումբի նախագահը հայհոյում է ֆուտբոլիստին, ֆուտբոլիստը՝ երկրպագուներին, երկրպագուները՝ մրցավարներին: ՀՖՖ կարգապահական կոմիտեն արձանագրություն է կազմում «Լոռի» ակումբի նախագահի ոչ կոռեկտ պահվածքի համար, սակայն փաստաթուղթը համարժեք գնահատականի չի արժանանում: Եվ որ ամենակարևորն է՝ ՀՖՖ նախագահը լռում է և որևէ կերպ չի արձագանքում առկա իրավիճակին:

Ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո Արթուր Վանեցյանը, կրկնելով իր նախկին գործընկերոջ թեզը, հայտարարել էր, որ ՀՖՖ-ի և վերջինիս նախագահի աշխատանքը չի կարելի գնահատել ազգային հավաքականի ելույթներով: Լավ, ազգային հավաքականի ելույթներով չենք գնահատում: Ձախողման պատասխանատվությունը իր վրա վերցրեց Արմեն Գյուլբուդաղյանցը և հեռացավ: Իսկ ո՞վ է պատասխանատու ֆուտբոլային բարդակի համար: Ինչո՞ւ չի պատժվում հանդիպման ժամանակ հայհոյանքներ հնչեցրած «Լոռի» ակումբի նախագահը: Նրա համար, որ Թովմաս Գրիգորյանը Արթուր Վանեցյանի ընկե՞րն է:

Երկրպագուների Առաջին հայկական ճակատ շարժումը՝ ՖԱՖ-ը, երեկ հայտարարություն էր տարածել, որում նշված էր նաև, որ Թովմաս Գրիգորյանը Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման ժամանակ հայհոյել է մեր առաջատար ֆուտբոլիստներից Մարկոս Պիզելիին: Արդյոք այս մասին Վանեցյանը տեղյակ չէ՞: Պատասխանը, կարծում ենք, բոլորի համար է պարզ: Փաստորեն իջել ենք մի մակարդակի, որ ակումբի նախագահը, որը պաշտոն ունի նաև ՀՖՖ-ում, հայհոյում է ազգային թիմի ֆուտբոլիստին և անպատիժ մնում:

Արդյոք Արթուր Վանեցյանը տեղյակ չի՞ եղել, որ մեր գլխավոր մարզադաշտը՝ «Հանրապետականը», տասը տարուց ավելի եղել է նաև ծաղկի անօրինական «յարմրկա»: Այս հարցի պատասխանը ևս պարզ է: Զբաղեցնելով ուժային կառույցի ղեկավարի պաշտոնը՝ Վանեցյանը կարո՞ղ էր արդյոք նպաստել խայտառակ այս հանցագործության բացահայտմանը: Մեկ տարին արդյոք բավարար ժամանակ չէ՞ր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ապօրինությունները ջրի երես բերելու համար: Հայրապետյանի ապօրինությունները ջրի երես են դուրս գալիս միայն Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվելուց անմիջապես հետո: Եվ ինչ է սա նշանակում: Նշանակում է, որ Վանեցյանը ամենևին էլ չի ցանկացել «աբիժատ» անել «Նեմեց Ռուբոյին»:

Հիմա արդեն այնպիսի իրավիճակում ենք, որ Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից օր առաջ հեռանալն ուղղակի այլընտրանք չունի: Բանը բանից անցել է, և տեղի ունեցածին պետք է տրվի կոշտ գնահատական: Այս իրավիճակում ֆուտբոլի զարգացման մասին խոսելն ուղղակի անիմաստ է: Ելքը մեկն է՝ ՀՖՖ գործկոմի անդամները օր առաջ պետք է բարձրացնեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը: Եթե ֆուտբոլային նախկին ռեժիմի ժամանակ հայհոյել և ոտքեր կոտրել կարող էր մի հոգի, ապա այսօր նման մարդկանց թիվը զգալիորեն մեծացել է: Մարդիկ անում են այն, ինչ ուզում են, այդ կերպ վարկաբեկելով հայկական ֆուտբոլը:

Անցյալ տարի մեծ ջանքեր գործադրելով՝ հասարակությունը հասավ Ռուբեն Հայրապետյանի հեռացմանը, ոչ ոք չէր պատկերացնում, որ կարճ ժամանակ անց կարող ենք ունենալ նման պատկեր: Պատկեր, որն ամոթալի է և վտանգավոր: Ոմանք ստեղծված իրավիճակի համար մեղադրում են ՀՖՖ աշխատակիցներին՝ շարունակ նշելով, որ Վանեցյանը կատարված արատավոր երևութների հետ կապ չունի: Սա միանգամայն ծիծաղելի թեզ է: Ժամանակին էլ խոսվում էր, որ ՀՖՖ աշխատակիցները լավն են, իսկ Ռուբեն Հայրապետյանը՝ վատը: Ժամանակը ցույց է տվել, որ ցանկացած համակարգում ձուկը հոտում է գլխից: Առողջ ձկան գլուխ ունենալու պարագայում կունենանք նաև առողջ համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում