Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Արսեն Հարությունյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը հաջող մեկնարկեց, սակայն կիսաեզրափակիչում Հարությունյանը տուշեով պարտվեց հնդիկ Ռավինդեր Ռավինդերին:
Հոկտեմբերի 30-ին Հարությունյանը կմրցի բրոնզե մեդալի համար: