Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Խորհրդակցամանիա

Մեկ շնչին բաժին ընկնող նախագահական խորհրդակցությունների թվով Հայաստանը երևի թե վաղուց անվիճելի առաջատար է դարձել աշխարհում, և եթե ասենք՝ «Ֆորբսը» նման վարկանիշային մի ցանկ ունենար, ապա կասկած չկա, որ Հայաստանը կլիներ առաջին տեղում: Բայց, եթե ասենք՝ նույն «Ֆորբսը» ունենար խորհրդակցությունների արդյունավետության վարկանիշային ցանկ, ապա դրանում Հայաստանը թերևս կլիներ վերջինը կամ գուցե վերջից երկրորդը` Մադագասկարից հետո:

Սերժ Սարգսյանը այսօր հերթական անգամ խորհրդակցություն է անցկացրել, որի թեման այս անգամ եղել է դատաիրավական համակարգը: Սերժ Սարգսյանը հորդորել է խորհրդակցության մասնակիցներին, որ նրանք քայլեր ձեռնարկեն դատաիրավական համակարգի, դատարանների հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նախ՝ եթե Սերժ Սարգսյանն ուզում է բարձրացնել քաղաքացիների վստահությունը դատաիրավական համակարգի հանդեպ, ապա այդ խորհրդակցության մասնակից պաշտոնյաներին ոչ թե խորհրդակցության պետք է հրավիրեր, այլ հրավիրեր հրաժարականի դիմում գրելու: Դատաիրավական համակարգի առանցքային գերատեսչությունների ղեկավար կազմերը վաղուց արդեն այն աստիճան են վարկաբեկված հասարակության աչքին, որ քաղաքացիների մոտ այդ համակարգի վստահությունը վերականգնելու առաջին քայլը պետք է լինի այդ պաշտոնյաներին համակարգից ազատելը: Սակայն, դրա փոխարեն, Սերժ Սարգսյանը նախընտրում է ամեն անգամ կրկնել ցուցադրական այդ խորհրդակցությունները՝ իրականությունը թողնելով ըստ էության նույնը:

Խնդիրն այն է, որ վերոհիշյալ անձինք որևէ դեպքում չեն կարող երկրում իրական արդարադատության ինստիտուտ ձևավորել, թեկուզ այն պարզ պատճառով, որ նրանք մարդ են և նրանց մեջ ևս խոսում է ինքնապաշտպանության բնազդը: Այդ պաշտոնյաների զգալի մասն այդ բնազդից ելնելով միայն կարող է տապալել ցանկացած բարեփոխում: Եվ եթե Սերժ Սարգսյանն ինքը նույն ինքնապաշտպանության բնազդով չի փորձում պահպանել համակարգն այնպես, ինչպես կա, ձգտելով նմանօրինակ խորհրդակցություններով քարոզչական էֆեկտ ստանալ հասարակության մոտ, ապա առաջին հերթին հենց պետք է ազատի համակարգը ինքնապաշտպանական բնազդների գերությունից:

Իրականում հասկանալի է, որ դատաիրավական համակարգն այն հիմնարար համակարգն է, որով պայմանավորված է երկրի առաջընթացը ցանկացած բնագավառում և ոլորտում: Եվ այդ իմաստով կասկած չկա, որ համակարգի իրական բարեփոխումը մեծապես կազդի երկրում իրավականության և ժողովրդավարության մակարդակի վրա, կնպաստի դրանց իրական ծիլերի առաջացմանը: Սակայն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անունը արդեն տարիներ շարունակ կա, իսկ բարեփոխումները չկան ու չկան: Բայց, դրանով հանդերձ, չկան նաև կադրային լուրջ փոփոխություններ: Մինչդեռ եթե արդյունք չկա, ուրեմն պետք է լինեն այդ կադրային փոփոխությունները, պետք է թոշակի ուղարկվեն որոշ մարդիկ, իսկ նրանց փոխարեն գան երիտասարդներ, որոնք կստանձնեն արդյունք ապահովելու պատասխանատվություն:

Ինչքա՞ն կարելի է պարբերաբար հրավիրել նույն դեմքերին, լուրջ դեմքով նստել նրանց առաջ և նրանց ոչինչ չասող հայացքների ներքո անընդհատ ասել, թե պետք է անել քայլեր, որ հասարակությունը սկսի վստահել համակարգին: Առավել ևս, որ քայլերի հարց չկա: Համակարգը կա՛մ աշխատում է արդարադատության սկզբունքներով, Սահմանադրության և օրենքի հիման վրա, կա՛մ չի աշխատում: Ի՞նչ է նշանակում քայլեր: Համակարգը կա՛մ օրենքով է աշխատում, կա՛մ օրենքով չի աշխատում: Քանի դեռ հարցերն այդպես չեն դրվում իշխանության մոտ, կնշանակի իշխանությունն ինքը իրականում չի ցանկանում որևէ փոփոխություն, որովհետև քայլերի տարբերակը միշտ հնարավորություն է տալիս հետագայում մանևրել, խուսանավել կոնկրետ պատասխանատվությունից, շահարկել կոնկրետ հարցադրումները:

Սերժ Սարգսյանի հերթական խորհրդակցությունը լրիվ այդ տրամաբանության, այդ ժանրի մեջ էր, հետևաբար կարելի է համոզված ասել, որ դրա արդյունքը Հայաստանի դատաիրավական համակարգի աշխատանքի վրա չի զգացվելու բացարձակապես, եթե մենք արդյունք համարելով նկատի ունենք հենց համակարգի օրինական աշխատանքը: Այլապես արդյունք է նաև այն, որ իշխանությունը նման պարբերական խորհրդակցություններով փորձում է աշխատելու իմիտացիա անել, փորձում է իրավիճակ փոխելու ցանկություններ և ջանքեր իմիտացնել: Բայց մի՞թե իշխանությունն ինքը հավատում է իր այդ հնարքներին կամ մի՞թե համարում է, որ այդ հնարքներով ժամանակ ձգելը կարող է մեղմել այն գերլարված սոցիալ-հոգեբանական վիճակը, որ կա երկրում: Չէ՞ որ հնարքները ժամանակը ձգում են, իսկ խնդիրները, այսինքն՝ լարվածության պատճառները, շարունակում են մնալ ու ժամանակի մեջ կարծրանալ՝ է՛լ ավելի ծանրանալով որպես բեռ պետության ուսերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում