Մենք չունենք որեւէ դատավոր, որը զենքի սպառնալիքով, առավել եւս պետական ծառայողին վնաս կպատճառի կամ կխոչնդոտի նրա ծառայողական պարտականությունների կատարմանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ անդրադառնալով օրեր առաջ «Առինջ մոլ»-ի մոտ տեղի ունեցած միջադեպին:
«Դեպքի մասին ծանոթացել ենք մամուլից: Ինքս զրուցել եմ դատավորի հետ: Այս պահին չեմ բարձրաձայնի դատավորի մեր խոսացածը, որովհետեւ իմ ունեցած տեղեկություններով հավաքվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ: Ընթացքը ցույց կտա, թե ինչ է եղել իրականում»,-ասաց Փոլադյանը: