Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Հրայր Թովմասյանը ծանր բեռ է, որը կառչած է մնում հեղափոխության փեշերից

Հանրապետությունում ստեղծված սահմանադրաիրավական ճգնաժամը նոր թափ է հավաքում, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, վայելելով նախկին ռեժիմի մնացորդների աջակցությունը, շարունակում է համառել: Բայց, այնուամենայնիվ, Հրայր Թովմասյանի դիրքերը չափազանց անկայուն են, նա քայլում է բարակ պարանի վրայով և ամեն պահ կարող է գլորվել ձորը: Իրավիճակի բարդությունը հասկանում են նաև ՀՀԿ-ականներն ու քոչարյանականները և Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահին փրկելու համար փորձում են դեսանտ իջեցնել։

Պետք է փաստենք, որ Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի գլխավորությամբ շարունակում է իր հակահեղափոխական գործունեությունը: Թաքնվելով իրավական նորմերի հետևում՝ նա կազմաքանդում ու ոչնչացնում է հեղափոխության բոլոր նվաճումները՝ պարարտ հող ստեղծելով ռևանշի հնարավորության համար:

Բացի այդ, ՍԴ ինքնահռչակ նախագահն ինքն իրեն համեմատում է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ։ Իր իրավունքն է, բայց եթե այդպես է, ապա մենք էլ իրավունք ունենք նրան համեմատելու դիակապտությամբ զբաղվող ռազմական հանցագործի հետ, որը բավական չէ՝ սպանել է Սահմանադրական դատարանը, մի հատ էլ դրա դիակը այս ու այն կողմ է քարշ տալիս՝ ատամներով պոկելով դրա վերջին կռճոնները։

Մենք իրավունք ունենք նաև Հրայր Թովմասյանին համեմատելու ծանր բեռի հետ, որը շարունակում է կառչած մնալ հեղափոխական Հայաստանի փեշերից՝ արգելակելով նրա սրընթացը քայլերթը։ Մի խոսքով՝ ինչի հետ ասես, որ չենք կարող համեմատել Սահմանադրական դատարանի ինքնահռչակ դատավորին, բայց փաստը մնում է փաստ, որ սերժսարգսյանական արդարադատության վերջին ուղեբեռը պետք է դուրս շպրտվի մեր իրականությունից։

Թովմասյանի պաշտոնավարումն իրապես սահմանադրական փակուղի է, որը պարզ չէ, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա: Միայն մի բան է հստակ՝ իրավիճակն այս չի կարող երկար շարունակվել, քանի որ դատական համակարգի անկայունությունը ուղղակի սպառնալիք է պետության և պետականության համար: Ավելորդ ցնցումներից և արկածախնդրություններից խուսափելու համար ճիշտ կլինի, եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տա:

Պետք է հստակ արձանագրենք, որ սա զուտ ոլորտային ճգնաժամ չէ, որը վերաբերում է միայն ՍԴ-ին: Դատական համակարգի ճգնաժամն իր մեջ է ներառում ամբողջ հասարակությանը՝ կանխարգելելով զարգացման ցանկացած փորձ: Քանի դեռ դատարաններն այս վիճակում են, տնտեսական ներդրումների թեման կարելի է փակված համարել: Ոչ մի լուրջ գործարար ներդրումներ չի անի այնպիսի մի երկրում, որտեղ դատական համակարգը փլուզման եզրին է: Սա զուտ իրավաբանական բանավեճ չէ, և պետությունն էլ ավելին է, քան իրավաբանական գրասենյակը։ Պետության ու արդարության մասին բովանդակային խոսույթը չի կարող սահմանափակվել իրավաբանական ամորֆ ձևակերպումներով ու պնդումներով, քանի որ իրավականությունն ու արդարությունը ոչ միշտ են մեկտեղվում, և հանրության խնդիրն է անարդար իրավական համակարգը որքան հնարավոր է մոտեցնել արդարության գաղափարին։ Սա շարունակական գործընթաց է։

Սերժսարգսյանական իրավաբանության ներգործությամբ ու ներազդեցությամբ վերջին տասնամյակի ընթացքում լեգիտիմացվել են Հայաստանի պատմության ամենանողկալի հանցագործությունները։ Ամեն ինչ օրենքով էր, իրավական փաստաթղթերով հիմնավորված։ Սա ճահիճ է, որը մեր հանրությանը դատապարտել է իրավական նիհիլիզմի։ Տարիներ են պետք իրավականության ու սահմանադրականության նկատմամբ մարդկային հավատքը վերականգնելու համար։

Հիմա էլ գրեթե նույն իրավիճակն է. առաջին տպավորությամբ՝ ՍԴ-ն գործում է օրենքի և Սահմանադրության շրջանակներում, բայց չէ՞ որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ վերստին գործ ունենք կոռումպացված ու հանցագործ նույն համակարգի հետ, որը տասնամյակներ շարունակ մարդկային ճակատագրեր է խեղել։

Մի՞թե այսքանից հետո հանրությունը իրավունք չունի պահանջներ ներկայացնելու դատական իշխանությանը։ Իմ համոզմամբ՝ ոչ միայն ունի, այլ նաև պարտավոր է, քանի որ դատական համակարգը պատկանում է ժողովրդին և հաշվետու է նրա առջև, ինչպես գործադիրն ու օրենսդիրը։ Այսինքն՝ անարդարություն գործող Սահմանադրական դատարանը պետք է արմատախիլ արվի, և մոտեցումն այս ավելի քան ժողովրդավարական է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում