Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

«Իրավապահ մարմինները հակակոռուպցիոն գործողությունների իրականացման տեսակետից վստահելի չեն. կոռուպցիոն որևէ սխեմա չի բացահայտվել»

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաշվետվություն էր ներկայացրել, որտեղ ամփոփվում է նախորդ 9 ամսվա ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքները։ Ըստ այդ հաղորդագրության՝ հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր մարմիններին փոխանցվել է 846 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 223 քրեական գործ։ Բացի դրանից՝ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է ևս 223 քրեական գործ՝ ընդհանուր առմամբ հարուցվել է 446 քրեական գործ:

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, ըստ ենթակայության այլ մարմիններին է փոխանցվել 111 քրեական գործ, որից 81-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 22-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, 5-ը՝ ՀՀ ՊԵԿ, 2-ը՝ ՀՀ զինվորական դատախազություն, իսկ 1-ը՝ ՌԴ:

Միայն վերը նշված 111 քրեական գործերով՝ ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 1.876.240.329 ՀՀ դրամ և 256.000 ԱՄՆ դոլար, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 1.351.152.273 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 12.164.052 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 512.924.004 ՀՀ դրամ և 256.000 ԱՄՆ դոլար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ հաշվետվությանը, նշեց, որ քրեական հետապնդումները և պատիժները իր համար կառույցի արդյունավետ աշխատանքի ցուցանիշ չեն հանդիսանում, քանի որ շատ ավելի կարևոր է հակակոռուպցիոն իրավիճակի ձևավորումը։ «Կարևոր է, որ կանխվեն կոռուպցիոն հանցագործություններ կատարելուն ուղղված գործողությունները, բայց այստեղ մի ուշագրավ հանգամանք կա, որ մինչ այժմ կոռուպցիոն որևէ սխեմա չի բացահայտվել ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ԱԱԾ-ում, ո՛չ Քննչական մարմիններում և ո՛չ էլ դատախազությունում։ Այսինքն՝ այն մարմինները, որոնք համակարգային կոռուպցիայի ապահովողներն էին և գործիքները, այդ մարմինները կարծես թե զերծ են մնացել այդ համակարգային կոռուպցիայից։ Սա ուշագրավ հանգամանք է, որին պետք է ուշադրություն դարձնել ու ամրագրել, որ այս կառույցները իրենք բացարձակապես կարողություն չեն դրսևորում և քայլ չեն ձեռնարկում իրենց ներսում կոռուպցիոն հանցագործությունների և կոռուպցիոն սխեմաների բացահայտման ուղղությամբ և, հետևաբար, վստահելի չեն հակակոռուպցիոն գործողությունների իրականացման տեսակետից»,- ասաց իրավապաշտպանը։

Մեր դիտարկմանը՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ կատարվող գործողություններն էլ, հարուցվող քրեական գործերն էլ իմիտացիոն բնույթի են, Սաքունցը նկատեց. «Իմիտացիոն բնույթի չեն, այլ այս իրավիճակն է, որը ես նկարագրեցի»։

Նշենք, սակայն, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո ակնհայտ դարձավ հեղափոխությունից հետո ԱԱԾ գործողությունների իմիտացիոն բնույթը։ Հեղափոխությունից շաբաթներ անց, մեկը մյուսի հետևից ազդարարված աղմկոտ քրեական գործերից որևէ մեկով առ այսօր որևէ առարկայական արդյունք, իրավական հետևանք չկա։ Փոխարենը, մամուլը գրեթե ամենօրյա ռեժիմով լուրեր է հրապարակում Վանեցյանի կողմից այդ քրեական գործերը վիժեցնելու, «ջրելու», նախկինների հետ կոմպրոմիսի գնալու վերաբերյալ։ Հետևաբար, նշված ժամանակահատվածում ԱԱԾ գործողությունների արդյունավետությունը, ինչպես ներկայացվում է կառույցի կողմից, այդքան էլ բարձր համարվել չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում