«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հոկտեմբերի 30-ի հյուրը «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտությանը.«Մենք ամենաշատն ենք ուզում Հոկտեմբերի 27-ի բացահայտումը, մարդիկ Արամ Սարգսյանի հարցազրույցներից հետո տպավորություն են ստացել,թե Արամ Սարգսյանը չի ուզում, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվի։Արամ Սարգսյանի արտահայտած տեսակետը հենց կուսակցության տեսակետն է՝այո՛, մենք համարում ենք, որ այս դատական իշխանությունով հնարավոր չէ բացահայտել Հոկտեմբերի 27-ը։ Պետությունը պետք է պատրաստ լինի դրան, եթե պետք է գնա ու նորից մի կետի կանգի, չհասնի վերջնական բացահայտման, իմաստը ո՞րն է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում