Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Նաիրի Հունանյանը չգիտի, թե ովքեր են պատվիրատուները․ հիմա նա խորամանկություններ է անում

Լրագրող, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին անդամ Ռուզան Խաչատրյանը ժամանակին իրականացրել է լրագրողական հետաքննություն՝ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտելու նպատակով։ Թեև տասը տարի է, ինչ նա ապրում է Շվեդիայում՝ Ստոկհոլմում, սակայն ամեն տարի գալիս է Հայաստան, հետաքրքրվում է հասարակական-քաղաքական կյանքով։

Այս օրերին նա Երևանում է։ Ռուզան Խաչատրյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

-Հոկտեմբերի 27-ի քսաներորդ տարելիցից առաջ երկու խորհրդանշական իրադարձություն տեղի ունեցավ ոճրագործների պարագլուխ Նաիրի Հունանյանը դիմեց քրեակատարողական հիմնարկին՝ իրեն պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով, դիմումը մերժվեց, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այցելեց նրան և երկու ժամանոց զրույց ունեցավ ոճրագործի հետ։ Բաբաջանյանն իր հարցազրույցներում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք հանրային լուրջ արձագանք են գտել։ Ըստ Ձեզ՝ դա կարո՞ղ է շրջադարձային նշանակություն ունենալ և հիմք դառնալ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման համար։

-Նախ՝ ես կարծում եմ, որ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար «շրջադարձային» որևէ իրադարձություն պետք չէր։ Ակնհայտ է, որ այդ գործը պետք է բացվի, գործը չի էլ կասեցվել՝ ինչ-ինչ հիմունքներով, կան բազմաթիվ վկայություններ, որոնք հնարավորություն են տալիս ցանկության դեպքում այդ գործը վերաբացել, և դա պետք է արվի պարտադիր։ Կարծում եմ, որ գործը պետք է ավելի շուտ վերաբացվեր, քանի որ կար և՛ հանրային պահանջը, և՛ պետության կայացման խնդիրը։

Ես, այսպես ասած, «խառնված եմ եղել» թե՛ Հոկտեմբերի 27-ի, թե՛ Մարտի 1-ի գործերով։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ ես եղել եմ վկա, ականատես, և դահլիճում գտնվող ԱԺ պատգամավորներից բացի, առաջինն եմ բանակցել Նաիրի Հունանյանի հետ։ Ես այն ժամանակ եղել եմ դահլիճում՝ որպես լրագրող, հետո բոլոր լրագրողների հետ դուրս եմ եկել և մոտ քառասուն րոպե հետո վերադարձել եմ օպերատորի հետ միասին։ Ես բանակցել եմ Նաիրի Հունանյանի հետ՝ հարցնելով, թե ինչ պայմանների առկայության դեպքում բաց կթողնի պատանդներին։ Իսկ Մարտի 1-ի գործով ես բերման եմ ենթարկվել գլխավոր դատախազություն, հարցաքննվել եմ, չորս ժամ հարցաքննելուց հետո բաց են թողել։ Նաև՝ 2004 թվականի ապրիլի 12-ի իրադարձություններից հետո ինձ ձերբակալել էին ՀՀ Քրեական օրենսգրքի նույն հոդվածով, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը։ Իմ և իմ գործընկերներին մեղադրում էին սահմանադրական կարգը տապալելու փորձի համար։ Այնպես որ՝ բումերանգի օրենքն է աշխատում, թող ոչ ոք չմոռանա այդ մասին։

-Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այն կարծիքին է, որ դատաիրավական համակարգը ներկայումս լուրջ պրոբլեմների առջև է կանգնած, չի վայելում հանրային վստահություն, և երբ այն ձևավորված կլինի, կունենանք արդար դատական համակարգ, այն ժամանակ էլ թող այդ գործը վերաբացվի։

-Ես կարծում եմ, որ եթե այդպես մտածենք, ապա չպետք է սկսվեր նաև Մարտի 1-ի դատավարությունը։ Դա ինձ համար պատճառ չէ։ Հանրային պահանջն այնքան մեծ է, որ ես չեմ կարծում, թե որևէ դատարան կկարողանա հերքել հստակ ձևակերպված փաստերը։ Պարզապես որպեսզի լռեցնեն, և այդ փաստերն ի հայտ չգան, Հոկտեմբերի 27-ի գործով անջատված մասով գործը կասեցվեց։

-Արման Բաբաջանյանն իր հարցազրույցներում նշել է «Այն մարդիկ, որոնք առնվազն որակում էին այդ ոճրագործությունը ռոմանտիկ, մի քանիսի գործած արարք, Հոկտեմբերի 27-ի օրերին հանդիպել են Նաիրի Հունանյանի հետ, ոռոգել են այդպիսի տրամադրություններ, սուտ տեղեկություններ են փոխանցել Վազգեն Սարգսյանի մտադրությունների մասին, որոնք նա, իբր, ծրագրել է Կարեն Դեմիրճյանի նկատմամբ»։

-Դե, Արման Բաբաջանյանն անուններ չի տվել, ինքը պարզապես հուշել է։ Ո՞վ չի հիշում այն հարցազրույցը, երբ Վազգեն Մանուկյանը ոճրագործներին անվանեց ռոմանտիկներ։ Իսկ դա շատ յուրօրինակ մեկնաբանություն է ռոմանտիզմի մասին։ Ես չեմ հավատում Նաիրի Հունանյանի խոսքերին, որքան էլ ասում են, որ նա ադեկվատ չէ, հոգեմետ դեղամիջոցներ է ընդունում։ Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ նրան ենթարկում են մանիպուլյացիայի։ Եվ ես վստահ եմ, որ որևէ նոր բան, որը կօգնի Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, նա կարող է ասել։ Ես կասկածում եմ նույնիսկ՝ գիտի՞, թե՞ ոչ։ Այնքան, ինչքան ինքը գիտի, մենք էլ գիտենք։ Եվ իր ներգրավվածության մասին՝ իբրև ԱԱԾ-ի գործակալ, և՛ իր բացեիբաց խոսելը քայլերի մասին, որոնք նա պատրաստվել է անել։ Ի՞նչ նոր բան պետք է ասի՝ ես չեմ պատկերացնում։ Իսկ պատվիրատուների մասին հազիվ թե իմանա, թե ովքեր են նրանք։ Հիմա նա խորամանկություններ է անում, և նրա միջոցով էլ փորձում են խառնել քաղաքական դաշտը։

-Նախկին իշխանավորնե՞րը։

-Բնականաբար։

-Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը պարբերաբար ձգձգվում է։ Նրա պաշտպանները, համախոհները պնդում են, որ իշխանություններին չի հաջողվելու առաջադրված մեղադրանքի «տակից դուրս գալ»։

-Դատավարությունն արհեստականորեն ձգձգվում է, միտումնավոր է արվում այդ ամենը։ Իսկ դա վկայում է այն մասին, որ մեղադրանքն ունի լուրջ հիմքեր։ Հարցը այդպես չի դրված։ Քոչարյանն իր շրջապատով այդ մեղքերի, հանցագործությունների տակից դուրս չի գալու, քանի որ ամեն ինչ կատարվել է բոլորի աչքի առաջ։ Կան փաստեր, վկաներ։ Որքան էլ փորձեն վկաներին վախեցնել, նրանցից ոմանք չկան, միևնույն է՝ ամեն ինչ տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ։ Սկսենք այն բանից, որ նա 1998թ․ իրավունք չուներ մասնակցելու ՀՀ նախագահի ընտրություններին, կատարել է փաստաթղթի կեղծիք։ Ընտրություններն անցել են խայտառակ կեղծիքներով, ինքը չի ընտրվել։ Նա չի ընտրվել նաև հաջորդ ընտրություններին, երբ Ստեփան Դեմիրճյանն էր իր մրցակիցը։ Էլ ո՞ր մեկը հիշենք։ Գիտեք, թե որն է խնդիրը։ Քսան տարվա ընթացքում անընդհատ հնչել են նույն հարցերը, սակայն չեն տրվել այդ հարցերի պատասխանները։ Դրա համար նրանք անընդհատ կրկնվում են։ Որքան ձգձգվի Հոկտեմբերի 27-ի գործով անջատված մասի բացումը, այնքան այդ հարցերը նորից ու նորից հայտնվելու են հասարակության ուշադրության կենտրոնում։ Թող որևէ մեկը հույս չունենա, որ այդ հարցերը մոռացվելու են, որ այն սերունդը, որի աչքի առաջ կատարվել է այդ ամենը, կհեռանա, իսկ հաջորդ սերունդն էլ չի հիշի այդ ամենը։ Սա այն դեպքը չէ, որ մոռացվի։ Երբ ես լրագրողական հետաքննություն եմ անցկացրել, այնտեղ հայտնաբերել եմ ապացույցներ։ Այն հարցազրույցներում, որոնք ես ունեցել եմ ականատեսների հետ, կոնկրետ բուժքրոջ և բժշկի հետ, նրանք ասել են, որ դահլիճում միայն հինգ ոճրագործները չեն եղել։ Բուժքույրը պատմել է, որ նա լսել է Կարեն Հունանյանի և ինչ-որ մեկի երկխոսությունը դռան հետևից։ Եվ երբ ես իմ այդ բացահայտումը, ժապավենը ներկայացրի Հոկտեմբերի 27-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, կարճ ժամանակ անց բժշկուհին և բուժքույրը հայտնվեցին ԱՄՆ-ում։ Իսկ հետո անհասկանալի պայմաններում բուժքույրը մահացավ։ Այս ամենից հետո 27-ի գործը չվերաբացելը միայն նշանակում է՝ չցանկանալ այդ գործը վերաբացել։

-Քոչարյանական ժամանակները հիշվում են որպես պերմանենտ բռնությունների, հալածանքների շրջան, երբ տարբեր միջոցներով լռեցնում, բանտերն էին նետում վարչակարգի ընդդիմախոսներին։ Հետահայաց՝ ինչպե՞ս կարող ենք բնորոշել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները։

-Ինչպես մարդն անօրինական ճանապարհով զավթեց իշխանությունը, այնպես էլ տասը տարի շարունակվեց անօրինականությունների շղթան։ Անօրինական ճանապարհով զավթված իշխանությունը պետք էր փորձել պահել անօրինական ճանապարհներով։ Եվ շինծու գործեր են հարուցվել քաղաքական գործիչների նկատմամբ։ Երբ չեն կարողացել քաղաքական կամ քրեական գործ հարուցել, տնտեսական գործեր են հարուցել, ընտանիքների նկատմամբ են եղել ճնշումներ, եղել են բարոյական, հոգեբանական ճնշումներ։

-Երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին և հորը կանչեցին ԱԱԾ՝ հարցաքննելու, նրա համախոհներն անմիջապես աղմուկ բարձրացրին, նույնիսկ չխորշեցին դա համեմատել 37 թվի հետ։ Եվ նրանք այն մարդիկ էին, որոնք անցած քսան տարիներին եղել են կա՛մ իշխանության մեջ, կա՛մ էլ ոչ մի անգամ չեն բարձրաձայնել բռնությունների մասին։

-Ես չեմ ուզում մտնել իրավաբանական խնդիրների ոլորտ։ Փաստն այն է, որ Հրայր Թովմասյանի մերձավորներին պարզապես կանչել են հարցաքննության կամ զրույցի, և վերջ։ Որևէ ճնշում չի եղել, կարող էր այդ հրավերը մեկնաբանվել որպես հոգեբանական ճնշում, մի քիչ անհանգստություն պատճառած լիներ։ Բայց ոչ մի հետևանք չի եղել։ Չեմ էլ ուզում այդ ամենը համեմատել նախկինում տեղի ունեցած բռնությունների հետ, որովհետև համեմատելու բան չկա։ Նախկիններն ինչ արել են, պետք է փորձեն իրենց արածները վերագրել ներկա իշխանությունների քայլերին, որպեսզի փորձեն վարկաբեկել նրանց և արդարացնել իրենց։ Իսկ Հրայր Թովմասյանի հարցում ինձ հետաքրքրում է զուտ մարդկային, բարոյական պահվածքը։ Այդքան խոսակցություններ, քննադատություններ են հնչում իր հասցեին, ինչպե՞ս է նա դիմանում և տանում այդ ամենը։ Մեկ ուրիշը, եթե նույնիսկ արդարացի լիներ, և այդ մեղադրանքներն անհիմն լինեին, դիմում կգրեր և կհեռանար։ Ո՞ր սկզբունքն է, որ ստիպում է այդ անձին շարունակել պաշտոնավարել։ Ուրեմն կան ինչ-ինչ խնդիրներ, կամ էլ կա ծրագիր, որը պետք է իրականացվի։ Ես հիշում եմ, որ երբ 2003թ․ «Արդարություն» դաշինքը մասնակցում էր ԱԺ ընտրություններին, այն ժամանակ և՛ Հրայր Թովմասյանը, և՛ ներկա Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը իրավաբանական օգնություն էին ցույց տալիս դաշինքին, շատ ակտիվ էին։ Հենց պարզվեց, որ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակներում իրենք անցողիկ տեղերում չեն, իրենք կտրեցին կապը դաշինքի հետ։ Եվ եթե Հրայր Թովմասյանին հիմա սկզբունքներ են պահում այդ պաշտոնում, ուզում եմ հարցնել՝ բա, այն ժամանակ չկայի՞ն սկզբունքներ, որ սատարում էր ընդդիմադիր դաշինքին, իսկ մի քանի տարի անց հայտնվեց հակառակորդ կուսակցության շարքերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում