Ինչպես հաղորդում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), Եվրոպայում ծառերի մեծ մասի վրա 20%-ով ավելի քիչ տերև կա. «2009 թ. ծառերի 20.2%-ի մոտ դիտվում էր թույլ աճի նշաններ՝ տերևների և փշատերևների քանակը քիչ էր նորմայից, իսկ եվրոպական ծառերի 25%-ը վնասված էր կամ մահացած»,- ասվում է կազմակերպության զեկույցում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Զեկույցի արդյունքները հիմնված են բազմամյա ուսումնասիրությունների վրա, որոնք իրականացվել են եվրոպական երկրների անտառային տարբեր տարածքներում ծառերի տեսակների բազմազանության պայմաններում: Մասնագետները նշում են, որ ծառի վիճակի մասին կարելի է խոսել՝ ուսումնասիրելով նրա բնի կեղևը և սաղարթը: Ելնելով սրանից՝ գիտնականները հայտնաբերել են մասամբ կամ ամբողջությամբ «ճաղատ» ծառեր, ինչպես նաև բնի վնասվածքներ:
Ամենավնասվածը հարավարևմտյան Եվրոպայի անտառներն են: