Վրաստանի ամենահզոր հիդրոԷլեկտրակայանի՝ Ինգուրի ՀԷԿ-ի բոլոր հինգ ագրեգատները 2021 թվականին երեք ամսով կանջատվեն ջրաթեք (հիդրոտեխնիկական) թունելի պլանավորված նորոգման պատճառով:
Այդ մասին Sputnik-ին հայտնել Է ՀԷԿ-ի տեխնիկական տնօրեն Գիա Խուբուան:
Ինգուրի ՀԷԿ-ը, որն ամենախոշորն Է Կովկասում, Վրաստանի ԷլեկտրաԷներգիայի հիմնական աղբյուրն Է: Ձմռանն այդ ՀԷԿ-ի արտադրած՝ գործնականում ամբողջ ԷլեկտրաԷներգիան տրվում Է Աբխազիային, որը չի վերահսկվում Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից:
Նորոգման աշխատանքները կսկսվեն փետրվարի վերջից, քանի որ այդ շրջանում Ինգուրի ՀԷԿ-ն արտադրում Է ամենից քիչ Էներգիա՝ շուրջ 500 միլիոն կիլովատ-ժամ: Ինգուրի ՀԷԿ-ը կառուցվել Է 1970-ական թվականներին: Այս պահին ձեռնարկության սահմանված հզորությունը կազմում Է 1300 մեգավատ: