Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան չի ծրագրում Ռուսաստանից Սու-35 կործանիչներ գնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աքարը շեշտել է, որ Թուրքիան կմնա ԱՄՆ-ի գործընկերը հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ծրագրով, իսկ ռուսական ինքնաթիռներ ձեռք բերելու մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:
Հոկտեմբեր 25-ին, Daily Sabah պարբերականը հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել էր, որ Մոսկվան և Անկարան մոտ են Սու-35-ի մատակարարման մասին համաձայնագրի կնքմանը: Պարբերականի տվյալների համաձայն, Թուրքիան 36 ռուսական ինքնաթիռ ձեռք բերելու մտադրություն ուներ:
Հունիսի 28-ին ԱՄՆ սենատը արգելեց F-35-եր վաճառել Թուրքիային: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները մտավախություն ունեին, որ եթե Անկարան ձեռք բերի ինչպես ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր, այնպես էլ ամերիկյան F-35 կործանիչներ, ապա ռուսական համակարգերի ռադարները կսովորեն հաշվարկել և հետևել այդ ինքնաթիռներին: Ավելի ուշ, թուրքական կողմը պենտագոնին բացատրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգեր գնելու որոշումը կապված է օդային և հրթիռային լուրջ սպառնալիքների հետ: