Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պատմության մութ էջերը չդատապարտելով՝ դատապարտված ենք նորից վերապրել դրանք․ ԱՄՆ կոնգրեսական

Ամերիկացի մի խումբ օրենսդիրներ՝ իշխանական ու ընդդիմադիրներ ճամբարներից, Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովում քննարկել են Հայոց ցեղասպանության բանաձևը:

Մի քանի ժամից Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տանը քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ դեմոկրատական ու հանրապետական կոնգրեսականների հեղինակած թիվ 296 բանաձևը:

Մինչ այդ ամերիկացի մի խումբ օրենսդիրներ՝ իշխանական ու ընդդիմադիրներ ճամբարներից, փաստաթուղթը քննարկել են Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովում՝ Ջիմ ՄըքԳովերնի նախագահությամբ, ով իր բացման խոսքում շեշտել է․ – «296-րդ բանաձևը Ներկայացուցիչների պալատի համար հնարավորություն է Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայն խոսելու և ընդունելու, որ դա ցեղասպանություն է»: «Պատմության մութ էջերը չդատապարտելով՝ դատապարտված ենք նորից վերապրել դրանք», – նաև հայտարարել է հանրապետական գործիչը:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար տասնամյակներ պայքարող հանրապետական Քրիս Սմիթը հայտարարել է՝ տարիներ շարունակ Անկարան իր լոբբիստական աշխատանքով փորձել է տապալել Միացյալ Նահանգներում Ցեղասպանության ճանաչման գործընթացը, նրանք նույնիսկ սպառնում էին: «Թուրքիան սպառնալիք է մի շարք երկրների համար, նրանք նաև մեզ են սպառնում, երբ 2000 թվականին քննարկումներ էինք կազմակերպել, Թուրքիայի դեսպանը, ով ներկա էր լսումներին, մեզ Ինջիրլիքով էր սպառնում», – հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Քրիսթոֆեր Սմիթը, ընդգծելով՝ Հայոց ցեղասպանությունը նույն Հոլոքոսթն է՝ թուրքերի կատարմամբ: «Եթե դուք կոչվում եք ՆԱՏՕ-ի գծով դաշնակից՝ թշնամի՞ն ով է», – հավելել է հանրապետական օրենսդիրը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար հանրապետական երկարամյա գործիչ Էլիոթ Էնգելն էլ իր խոսքում բազմիցս ընդգծել է՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ճիշտ ժամանակն է. – «Բոլորս ենք անհանգստացած այն ամենով, ինչ կատարվում է աշխարհի տարբեր կետերում: Հայոց կոտորածը ցեղասպանություն էր, բոլորս ենք անհանգստացած քրդերի ճակատագրով: Այն տեղի է ունենում հենց հիմա, և կրկին Թուրքիան է կանգնած այդ ամենի ետևում: Եվ եթե նախկինում ճիշտ ժամանակը չէր սա անելու համար, հիմա, անկասկած, ճիշտ ժամանակն է»: Հանրապետական կոնգրեսականը հիշեցրել է, որ Ամերիկայի նահանգների բացարձակ մեծամասնությունը մեկուկես միլիոն հայերի կոտորածը ցեղասպանություն է ճանաչել, աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում՝ Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցները, ընդունել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ժամանակն է, որ Միացյալ Նահանգները նույնպես պաշտոնապես ընդունի այդ ճշմարտությունը:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ քննարկումներին մասնակցում էր դեմոկրատ կոնգրեսական Աննա Էշուն, ով, ի դեպ, հայկական և ասորական արմատներ ունի: Նա ավելի վաղ գործընկերներին պատմում էր, որ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել են ոչ միայն իր հայկական կողմի ընտանիքի անդամները, այլև հոր կողմի՝ ասորի քրիստոնյա հարազատները: «Մայրս տատիկիս հետ փախչել է Հայաստանից, հայրս՝ որպես քրիստոնյա ասորի, աքսորվել Մերձավոր Արևելքից: Երկու ծնողներս էլ օսմանյան թուրքերի վայրագությունների սարսափն են կրում իրենց ողջ կյանքի ընթացքում», – պատմել է ամերիկացի կոնգրեսականը, ով ասում է՝ տեղի ունեցածը ցեղասպանություն կոչելու համար չի բավարարվել իր ընտանիքի օրինակով, կրկին ու կրկին վերընթերցել է դեսպան Մորգենթաուի գիրքը և կրկին համոզվել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր։

Հենրի Մորգենթաուն, ում վկայություններից հաճախ էին մեջբերում նախօրեի քննարկման մասնակիցները, Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպանն էր, ով արձանագրել է Հայոց ցեղասպանությունն ու ամփոփել․ – «Այն, ինչ կատարվում էր այդ օրերին հայ ժողովրդի հետ, վստահ եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ նման սարսափելի դրվագ չկա»:

Քննարկման մասնակիցներից՝ Ներկայացուցիչների տան անդամ, լիբանանյան ծագում ունեցող Դոննա Շալալը նախաձեռնությանը իր աջակցությունն է հայտնել և պատմել, որ իր ընտանիքն էլ Հայոց ցեղասպանության զոհերից է:

 

Մանրամասները՝ «Ազատության» կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում