Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Հոլիվուդում հայկական հանցախմբի և հայ շուկայատիրոջ միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

Հյուսիսային Հոլիվուդում Armenian Power (Հայկական ուժ) խմբավորման անդամների փորձերը՝ փող շորթել տեղի հայ գործարարից, ավարտվել են փոխհրաձգությամբ։

Ինչպես հաղորդում է AP–ն, փոխհրաձգությունը Royal Fresh խանութի սեփականատիրոջ և քրեական խմբավորման միջև տեղի է ունեցել շուկայի հարևանությամբ։

Աղբյուրի համաձայն, Royal Fresh Market-ի աշխատակիցների՝ շուկայի արտաքին պատերից հանցախմբի գրաֆիտից գրությունները մաքրելու պահին հայտնվել են Armenian Power խմբավորման զինված անդամները։ «Կասկածյալները, սակայն, չէին կարծում, որ իրենց զոհը նույնպես զինված է», պատմել է սերժանտ Ֆրենկ Պրեսիադոն։

Սերժանտի խոսքով, շուկայատիրոջ ձեռքին եղել է երկու ատրճանակ, նա եւ հանցախմբի անդամները սկսել են կրակել միմյանց ուղղությամբ։ Ականատեսները նկատել են, ինչպես է խմբավորման անդամներից մեկը կաղալով փախչում, թեեւ հայտնի չէ, նա վիրավորված է եղել, թե ոչ։

Սերժանտի խոսքով՝ գրությունները անվայել բովանդակություն ունեին, նշվել է նաեւ գումարը՝ 100 հազար դոլար, որը հանցագործները ցանկացել են շորթել։

Ըստ Պրեսիադոյի՝ Armenian Power-ի անդամները արդեն մի քանի շաբաթ փող էին շորթում շուկայի՝ նույնպես հայ սեփականատիրոջից, որն արդեն հարցաքննվել է։

Նրա անունը չի հրապարակվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում