Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի հուշագրում նշված բոլոր խնդրահարույց կետերն ամբողջությամբ իրականացվել են ռուսական կողմի կողմից: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը:
Նշվում է, որ երկրների միջև փաստաթուղթը ստորագրվել է հոկտեմբերի 22-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի միջև մի քանի ժամ տևած բանակցություններից հետո: Հուշագիրը պարունակում է տաս կետ: Դրա նախապատրաստմամբ զբաղվել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները՝ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն:
Բորենկովի խոսքերով, ռուս զիվորականները պարեկում են Սիրիայի տարածքում: Նաև 84 ուղեկալներ են տեղադրվել Թուրքիայի հետ սահմանին: Բացի այդ, 68 քուրդ ինքնապաշտպանական ստորաբաժանումներ են դուրս բերվել թուրքական ուժերի հետ գծից 30 կմ հեռավորության վրա:
«Ռուսական կողմն ամբողջությամբ իրականացրել է միջոցառումները»,- եզրափակել է Բորենկովը: