Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հանրությունը պետք է որոշի. ինչ անել ՀԽ հետ

Վարչապետ Փաշինյանին հղած պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու առնչությամբ, առաջացրել է հնչեղ քննարկումներ: Այստեղ էական դեր ունի և Վազգեն Մանուկյանի վարքագիծը, որը լինելով փաստորեն կառավարության ղեկավարի որոշումով ձևավորվող և նշանակվող կառույցի ղեկավար՝ վարչապետի նշանակած պաշտոնյա, սուր քննադատություն է հղում կառավարության, վարչապետի քաղաքականության հասցեին: Սակայն հանրությունը թերևս պետք է որոշի՝ արդյոք խնդիրը Վազգեն Մանուկյա՞նն է, թե՞ խորքային առումով այն ավելի լայն է և պետք է ընդհանրապես հասկանալ, թե ինչ է Հանրային խորհուրդը: Որովհետև խոսքը հարկատուների հաշվին գործելիք կառույցի մասին է, ըստ այդմ՝ համարելով, որ իշխանությանը քննադատող նրա ղեկավարը հեռացվում է, և գալիս է չքննադատող ղեկավար, արդյո՞ք հանրությունն ընդամենը ինքն իրեն չի խաբի՝ Հանրային խորհրդի խնդիրը համարելով լուծված:

Վերջին հաշվով, Վազգեն Մանուկյանն իր սուր քննադատությամբ ինչո՞վ է վնասում վարչապետին կամ կառավարությանը, որն ունի մոտ 70 տոկոս վստահություն: Գործնականում՝ ոչնչով: Ըստ այդմ, լայն առումով քննարկումների օրակարգում պետք է լինի թերևս Հանրային խորհրդի հարցը, և հանրությունը պետք է հասկանա՝ իրեն Հանրային խորհուրդ պե՞տք է, և ինչի՞ համար է պետք: Եթե պետք է Հանրային խորհուրդ, որը պետք է ծափ տա կառավարությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարկատուների փողը ծախսել այդ ծափի վրա: Եթե Հանրային խորհուրդ պետք է, որ այլընտրանքային կարծիք, մոտեցում ներկայացնի կառավարությանը, գեներացնի, հարթակ ստեղծի հանրային ամենաբազմազան մոտեցումների համար, արդյունքում՝ կառավարության համար խորհրդակցական մակարդակով ապահովելով այլընտրանքային կարծիք, ապա այդ դեպքում հասարակությունը պետք է նաև պատկերացնի, որ դա ենթադրելու է նաև քննադատություն կառավարությանը, և լեգիտիմ կառավարությունը չունի դրանից վախենալու որևէ պատճառ:

Միևնույն ժամանակ, մենք պետք է հաշվի առնենք նաև հեղափոխական իրավիճակն ու մթնոլորտը, որում գործնականում հենց խորքից օբյեկտիվորեն կաթվածահար են լինում հանրային-քաղաքական մի շարք ինստիտուցիոնալ հասկացություններ, անգամ քաղաքական ընդդիմություն հասկացությունը: Ըստ այդմ, հասարակական քննարկումների հիմքում Հանրային խորհուրդը պետք է չափվի ոչ թե այսօրվա իրականության պրիզմայով, այլ հանրության և էլիտաների քաղաքական ռազմավարական պատկերացումների, թե ընդհանրապես ինչպիսի քաղաքական համակարգ և ինստիտուցիա ենք մենք պատկերացնում ռազմավարական հեռանկարի համար, որպեսզի, ըստ այդմ, հասկանալի լինի՝ դրանում մեզ Հանրային խորհուրդ պետք է, թե ոչ, պետք է հարկատուների՞ հաշվին, թե՞ այլ կազմակերպական ձևով, ինչի համար է պետք և այլն: ՀԽ-ն կառույց է, որը նախկին իշխող համակարգը ձևավորեց, իսկ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությամբ կարգավորեց իր խնդիրների և պատկերացումների տիրույթում: Նախ պետք է ձևավորել նոր իրավիճակի, նոր էլիտաների լայն և միաժամանակ բավականին հստակեցված պատկերացումների շրջանակը Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգի վերաբերյալ, դրանից հետո հասկանալու համար, թե ինչ անել ՀԽ հետ: Իսկ մինչ այդ պետք չէ տագնապել, ՀԽ-ն ոչինչ չի անի նոր իշխանության կամ հեղափոխության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում