Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Հակառակորդ կողմերը պետք է քաղաքական լուծման ներուժ գտնեն. սա նախկին համակարգի ապամոնտաժման գործընթաց է

«Իրավիճակը վկայում է, որ կա խոր հակադրություն և, կարելի է ասել, քաղաքական ճգնաժամ Սահմանադրական դատարանի շուրջ։ Իմ կարծիքով՝ այս խնդիրը կարիք ունի քաղաքական կարգավորման և ես հուսով եմ, որ հակառակորդ կողմերը իրենց մեջ ներուժ կգտնեն գտնել քաղաքական լուծում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործերին։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Խնդիրը ոչ միայն Սահմանադրական դատարանինն է, այլ վերաբերում է առհասարակ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին, միջազգային հանրությունը ևս հետևում է այս իրավիճակին։ Երբ նման աստիճանի հակադրություն է գնում, երկրի ընդհանուր վարկանիշը դրանից միանշանակ չի բարձրանում։ Ընդհակառակը՝ նման իրավիճակը կարող է բացասական անդրադառնալ մեր երկրի միջազգային վարկանիշի վրա»։

Միևնույն ժամանակ Ղուկասյանը շեշտեց՝ իրավական գործընթացները պետք չէ քաղաքական գործընթացների հետ խառնել, բայց երբ այսպիսի հակադրություն կա՝ ժամանակն է, որ կողմերը գտնեն քաղաքական լուծում։

Ըստ մեր զրուցակցի՝ սա ընդհանուր նախկին համակարգի ապամոնտաժման գործընթաց է. «Ես համարում եմ, որ ոչ թե սա Հրայր Թովմասյանի խնդիրն է, այլ ավելի լայն խնդիր է, այդ պատճառով էլ գտնում եմ, որ պետք է քաղաքական լուծում»։

Մեր այն դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ պաշտոնավարելու է մինչև իր լիազորությունների ավարտը, և ճգնաժամի հանգուցալուծումը այս կոնտեքստում չի նշմարվում, Ղուկասյանն արձագանքեց. «Այս ճգնաժամը կապված է նրա հետ, որ Հրայր Թովմասյանը դիմեց Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանին, Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի ստանա այդ միջազգային դատական ու փորձագիտական կառույցների եզրակացությունը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործով՝ մասնավորապես, արդյոք այդ հոդվածը՝ 300.1-ը, որը մեղսագրվում է Քոչարյանին, կարող է դրան մեղսագրվել, որովհետև այն 2009 թվականին է ընդունվել, կարո՞ղ է այդ նորմը հետադարձ ուժ ունենալ, թե՞ ոչ։ Այստեղ է պետք հասկանալ, թե ինչ իրավիճակ է ստեղծվում, և ինչ են կողմերի սպասելիքները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում