Իսրայելցիների մեծ մասը դեմ է արտահայտվել գերմանացիներին Հոլոքոստը ներելու առնչությամբ, ինչպես տեղեկացնում է Haaretz.com-ը` վկայակոչելով իսրայելական աշխարհագրական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական տվյալները: Հարցին` թե «արդյոք ժամանա՞կն է Գերմանիային ներել Հոլոքոստի կազմակերպման համար», իսրայելցիների 51 տոկոսը բացասական պատասխան է տվել: 19 տոկոսն էլ հայտարարել է, թե մասամբ համաձայն չէ, իսկ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Միայն 23 տոկոսն է կարծիք հայտնել, որ արդեն ժամանակն է ներել գերմանացիներին: Սոցիոլոգիական հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 500 մարդ: