Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Իրավիճակը Հայաստանում անհանգստացրել է Ջանի Բուքիքիոյին

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ: Բուքիքիոն հայտարարում է, որ մտահոգված է մի կողմից ժողովրդի ներկայացուցչականություն ունեցող խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև բաց կոնֆլիկտով: Բուքիքիոն, մի կողմից, կարծես թե ակնարկում է առկա կոնֆլիկտում խորհրդարանի լեգիտիմությունը, ժողովրդականությունը, ըստ այդմ՝ խորհրդարանի կամ իշխանության դիրքորոշման առումով պահանջի լեգիտիմությունը, մյուս կողմից, սակայն, արձանագրում, որ ժողովրդավարական երկրներում պետական բոլոր հաստատությունների ղեկավարները պետք է ընդունեն մյուս հաստատությունների իրավասությունները և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը, թերևս, ձևաչափին բնորոշ դիվանագիտականությամբ փորձում է մի կողմից նշմարել խորհրդարանի համեմատ ՍԴ լեգիտիմության խնդիրը, մյուս կողմից, սակայն, հորդորում է այդ խնդիրը դիմակայության չվերածելու անհրաժեշտությունը, ըստ երևույթին ակնարկելով, որ բաց կոնֆլիկտը գործնականում հավասարեցնում է կողմերին: Իսկ խնդիրը թերևս այն է, տողատակը կամ ակնարկը, որ լեգիտիմ խորհրդարանը՝ երկրի թիվ մեկ ներկայացուցչական կառույցն ու այդ իմաստով թիվ մեկ ժողովրդական մանդատը, մեծ հաշվով, ինքնին բավականին բարձր քաշային կատեգորիա է ՍԴ հետ բաց կոնֆլիկտի չմտնելու համար: Բուքիքիոն ըստ երևույթին ակնարկում է այն, որ ժողովրդավարական հասարակարգի կառուցման ճանապարհին խորհրդարանն ունի իրավասությունների և անելիքների շատ ավելի լայն շրջանակ, քան ՍԴ կամ դրա նախագահի հետ այդ կոնֆլիկտի շուրջ նեղացված քաղաքական օրակարգն է:

Բուքիքիոն կոչ է անում խնդիրը լուծել գործակցված, իր բառերով ասած՝ անհանգստացնող վիճակը հանդարտեցնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը վերահաստատելու համար: Պետք է արձանագրել, որ հայտարարությունն իրապես բավականին բազմիմաստ է, սակայն նաև բավականին նկատելի, որ ներկայիս իրադրությունն արժանանում է Վենետիկի հանձնաժողովի դժկամությանը: Ինչ քաղաքական արժեք կամ նշանակություն ունի այդ հանգամանքը Հայաստանի քաղաքական իշխանության համար, ըստ երևույթին կերևա քաղաքական արձագանքներից, որ կանեն իշխանության առաջին դեմքերը: Ակնառու է, որ Եվրոպայի խորհրդի հետ, այսպես ասած, բաց կոնֆլիկտը Հայաստանի նոր ղեկավարությանն առավել ևս պետք չէ: Իսկ Վենետիկի հետ հակասությունը ըստ էության նշանակելու է հենց բաց կոնֆլիկտ Եվրոպայի խորհրդի հետ: Այստեղ, իհարկե, ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե Հայաստանի իշխանության համար ինչ նշանակություն ունի ՍԴ կամ ՍԴ նախագահի հարցը: Ճակատագրակա՞ն է այն, արժե՞ այնքան, որ իրավիճակը ենթարկեցվի ԵԽ հետ հակասության ռիսկի: Բուքիքիոյի հայտարարության մեջ նշմարվում է հենց այն, որ պետական հաստատությունների հարաբերակցության ներկայիս պայմաններում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ունի բավականին բարձր քաշային կարգ ՍԴ հետ կոնֆլիկտի անհրաժեշտություն չունենալու համար: Այստեղ, սակայն, առանցքային հարցը այն է, թե ինչ անել: Ի՞նչ է առաջարկում Բուքիքիոն՝ գործակցված հանգուցալուծում ասելով: Իշխանությունն, ըստ նրա, պետք է հրաժարվի՞ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացից:

Բայց չէ՞ որ իրավիճակը հասունացել է արդեն այնքան, կոնֆլիկտը բացվել է այնքան, որ փակելը դարձել է չափազանց դժվար: Ունի՞ Բուքիքիոն հանգուցալուծման որևէ կոնկրետ առաջարկ, պատկերացում, կոնկրետ քայլ: Եվ արդյոք Հայաստանի իշխանությունը կհամարի՞, որ ունի Վենետիկի այդ օժանդակության կարիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում