Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս արևելքում անվտանգության գոտուց քրդական զինված ստորաբաժանումների դուրսբերումը Սոչիի համաձայնագրերին համապատասխան ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, այնտեղ են ներթափանցել սիրիական սահմանապահները և Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը: Նրանք ականազերծել են ավելի քան 100 քկմ տարածք, ինչպես նաև վնասազերծել են մեծ թվով տարբեր պայթուցիկ առարկաներ:
Շոյգուն նաև նշել է Սիրիայում գործողությունների ընթացքում երկու երկրների սպաների ձեռք բերած հսկայական փորձը: