Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

BBC-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին

Բրիտանական BBC-ն դեկտեմբերի 29-ին անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, ընդգծելով, որ հայերի զանգվածային ջարդը շարունակում է մնալ ամենազգայուն թեմաներից մեկը:

«Մինչ պատմաբանները շարունակում են այդ հարցի շուրջ քննարկումները, Թուրքիան դիմադրում է ու չի ցանկանում 1915-1916 թվականներին տեղի ունեցած ջարդերը անվանել ցեղասպանություն: Այդ թվականներին բազմաթիվ հաղորդագրություններ կան հայերի նկատմամբ թուրքերի կողմից իրականացված վայրագությունների մասին»,- գրում է BBC-ն: «Փաստ է, որ հարյուր հազարավոր հայեր են մահացել 1915-1916 թվականներին, երբ օսմանյան թուրքերը հայերին Արևելյան Անատոլիայից արտաքսեցին դեպի Սիրիայի անապատ, որտեղ էլ նրանք մահացան կամ սովից, կամ հիվանդություններից: Մահացած հայերի թիվը վիճահարույց է կողմերի համար. Հայաստանը պնդում է` 1.5 մլն հայ է մահացել, Թուրքիայի գնահատկաններով` այն մոտ 300 հազար է: Ըստ ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի` զոհերի թիվը «մեկ միլիոնից ավելի է»:

2005 թվականին Ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում ասված է. «Մենք ընդգծում ենք, որ մեր գնահատականները ոչ թե հայերի պնդման վրա է հիմնված, այլ ցեղասպանությունը ուսումնասիրող գիտնականների կարծիքի վրա»: Այնուհետև BBC-ն անդրադառնում է 1948թ-ի դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպության ընդունած` «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիային, ըստ որի` ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

«Հայ ժողովուրդը, ինչպես նաև շատ պատմաբաններ ու երկրների կառավարություններ վստահ են, որ 1915 թվականին իրականացվածը կանխամտածված է եղել, բայց շատ այլ գիտնականներ հարցականի տակ են դնում այդ տեսակետը: Ծագումով հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինը, ով 1943 թվականին շրջանառության մեջ դրեց «ցեղասպանություն» եզրը, հրեական հոլոքոստին վերաբերող ուսումնասիրություններում անդրադարձել է նաև հայերի նկատմամբ իրականացված կոտորածներին:

Թուրք պաշտոնյաներն ընդունում են, որ վայրագություններ են կատարել, սակայն պնդում են, որ քրիստոնյա հայերին ոչնչացնելու կանխամտածվածություն չեն ունեցել»,- գրում է BBC-ն` նշելով նաև այն պետությունները, որոնք մինչ օրս պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Եվրոպական խորհուրդն ու ՄԱԿ-ի` «Խտրականության կանխարգելման ու փոքրամասնությունների պաշտպանության» հանձնաժողովը նույնպես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

«Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Իսրայելը այն երկրների շարքում են, որոնք տարբեր եզրեր են օգտագործել տեղի ունեցածը նկարագրելու համար: Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011 թվականի դեկտեմբերին ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը նախատեսում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք»,- հաղորդում է BBC-ն` ընդգծելով, որ դրա հետևանքով Թուրքիան սառեցրեց Ֆրանսիայի հետ քաղաքական այցերն ու ռազմական համատեղ ծրագրերը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին, BBC-ն գրում է, որ 2009 թվականի արձանագրությունը դեռ պետք է հաստատվի երկու երկրների խորհրդարանների կողմից: «Հարցը բարդացնող հիմնական խնդիրը կապված է Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության հետ. Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ` պնդելով որ 1990-ական թվականներին տեղի ունեցած պատերազմի ժամանակ էթնիկ հայերը «գրավել» են Ադրբեջանի տարածքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում