Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վազգեն Մանուկյանը 96թ-ից հետո դարձավ Քոչարյանի ձեռքին գործիք. նա իրեն ամբողջությամբ սպառել է

Հատուկ քննչական ծառայությունը Հրայր Թովմասյանի՝ օրինախախտումներով ՍԴ նախագահ դառնալու արդեն հայտնի գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այդ գործով արդեն կալանավորված է նաև ԱԺ աշխատակազմի նախագահի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Ո՞ւր է տանում իրադարձությունների այս ընթացքը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Վլադ Հովհաննիսյանը, վերլուծաբաններ Հակոբ Բադալյանը և Կարպիս Փաշոյանը:

«Ճնշումը մեծացվում է, Հրայր Թովմասյանի շուրջ օղակն ավելի է սեղմվում. նոր քրեական գործեր են հարուցվել, որոնք վերաբերում են նրա գործունեությանը նախկին կարգավիճակում՝ որպես արդարադատության նախարար: Այս ամենը ամիսներ շարունակվող դիմակայության հերթական զարգացումն է. այս դիմակայությունը չեմ գնահատում որպես լոկալ, այլ համարում եմ հետհեղափոխական գործընթացների մի մասը, որտեղ լուծվում են խնդիրներ, և այդ միջոցով փորձ է արվում խնդիրներ լուծել նաև ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին տիրույթներում»,- նշեց Հակոբ Բադալյանը:

«Այս գործընթացը չափից դուրս անձնավորվել է, նույնիսկ անցել ենք մի ռուբիկոն, որից հետդարձ չկա,- ընդգծեց Վլադ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանում արդարադատության, դատական համակարգի կայացումը կախված է նրանից, թե Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, թե ոչ»: Քաղաքագետի խոսքով՝ հնարավորություն կար անցումային արդարադատության ճանապարհով գնալ և շեշտն ինստիտուտների վրա դնել և ոչ թե ֆիքսվել անձանց վրա:

Կարպիս Փաշոյանի դիտարկմամբ՝ իշխանությունն ամեն ինչ երկարացնում է, բարդացնում՝ փոխանակ կտրուկ քալեր ձեռնարկելու: «Խնդիրը համարձակության բացակայության մեջ է: Իշխանությունը վախենում է այս հարցով գնալ կտրուկ գործողությունների, և խնդիրը ավելի է բարդանում, ստեղծվել է իրավիճակ, որտեղ պետության ամբողջ օրակարգը պտտվում է մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանի շուրջ: Կարելի էր ամեն ինչ ավելի արագ և կտրուկ անել և հիմա այլ օրակարգ կունենայինք և այլ գործընթացներ տեղի կունենային: ՀՀ-ն չի կարող զարգանալ առանց անկախ և ազատ դատական համակարգի, իսկ Հրայր Թովմասյանը խոչընդոտ է անկախ և ազատ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին»,- նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ հեղափոխությանը պետք է հաջորդեին հեղափոխական տրամաբանությամբ գործողություններ, և ԱԺ-ի ձևավորմանը զուգընթաց, շատ արագ պետք է լուծվեր դատական համակարգի հարցը, որպեսզի ամեն ինչ այսքան չբարդանար: Կ. Փաշոյանը նաև ընդգծեց, որ ստեղծվել է զավեշատլի իրավիճակ. «Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հեռացումը և ԱԺ-ն ցրելն ավելի հեշտ էր, քան Հ. Թովմասյանին հեռացնելը»:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ նախկին համակարգը փորձում է պահել իր դիրքերը, փորձում է կռիվ տալ ընդդիմադիր դաշտում, այդ թվում նաև Արա Բաբլոյանի, Հայաստանի առաջին վարչապետի հետ, որը կարծես թե փակել է քաղաքական կենսագրության էջը,- նշեց Հակոբ Բադալյանը՝ հավելելով, որ Վազգեն Մանուկյանը խնդիր չէ իշխանության համար, չպետք է հանրությանը անընդհատ վախեցնել սպառնացող վտանգներով: Վերլուծաբանի կարծիքով՝ այս ամենը սպասելի էր, և իշխանությունը պետք է ունենա իր պատասխանն այս ամենին:

Վլադ Հովհաննիսյանը հավելեց, որ Վազգեն Մանուկյանը 96թ-ից հետո իրեն, որպես քաղաքական ռեսուրս, ամբողջությամբ սպառել է: «Հայաստանում եթե իշխանափոխության փորձը չի հաջողվում, այդ շարժման առաջնորդ քաղաքական գործիչը միանգամից վերածվում է զրոյի»,- նշեց քաղաքագետը:

Կարպիս Փաշոյանը կարծիք հայտնեց, որ Հանրային խորհուրդը ստեղծվել է որպես նվեր Վազգեն Մանուկյանի համար: Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ այդ կառույցը պետք է վերանա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում