Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Հայտարարություն ոչնչի մասին․ ԱԱԾ-ն դեմք չունի և սպասում է թե քաղաքական ղեկավարությունը ինչ ցուցում կտա

«Եթե անհրաժեշտություն եղավ, իսկ այս գործում անհրաժեշտություն հաստատ կլինի, ԱԱԾ-ն կձեռնարկի միջոցներ Հոկտեմբերի 27-ի գործով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետներ Սարո Սարոյանին և Արմեն Հովհաննիսյանին:

Սարո Սարոյանը նշեց, որ խնդիրն ունի երկու բաղադրիչ՝ քաղաքական և իրավական. «Իրավականի հետ կապված բոլորս հասկանում ենք, որ երևան եկած հանգամանքներ են անհրաժեշտ, որպեսզի իրավական գործընթաց սկսվի: Իսկ քաղաքական առումով հարցը երբեք էլ չի մարել. քաղաքական մեծ բաց կա՝ մեր հանրությունը համոզված չէ, որ բոլոր մեղավորներն են պատժվել, հարց է՝ այլ կազմակերպիչներ եղե՞լ են, թե՞ ոչ, կամ եղե՞լ են արդյոք այլ կատարողներ՝ չհաշված այն, որ կասկածներ կան նաև արտաքին ուղղվածության հետ կապված»:

Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի հայտարարությունը հայտարարություն է ոչնչի մասին. «Այդ կառույցը որևէ դեմք չունի և սպասելու է, թե քաղաքական ղեկավարությունը ինչ ցուցում կտա»:

Արմեն Հովհաննիսյանն էլ նշեց՝ որևէ գործ չի եղել, որ ԱԱԾ-ն հաջողի համակողմանի քննել. «Ի՞նչը ինձ պետք է ստիպի հավատալ, որ նրանք այս գործում կհաջողեն և նոր՝ սպիտակ էջից կսկսեն»:

Քաղաքագետը ընդգծեց՝ այդ գործը միանշանակ պետք է բացվի, որովհետև դա Երրորդ հանրապետության ճակատագրական իրադարձություններից մեկն է և առավել, քան Մարտի 1-ը. «Բայց ես այդքան լավատեսորեն չեմ տրամադրված, որ այսօր իշխանությունը՝ իր ԱԱԾ-ով, քննչական մարմիններով, դատախազությամբ, ի վիճակի է օբյեկտիվ, համապարփակ, խորը քննություն իրականացնելու»:

Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հետ կապված Սարո Սարոյանը նախ ընդգծեց անցած 20 տարիներին քաղաքական կամքի բացակայությունը. «Այդ կամքը ընդհանրապես չի եղել կամ ուրիշ կամք է եղել: Կա նաև պրոֆեսիոնալիզմի խնդիր. հիմա կարող է քաղաքական կամք լինի, բայց ես վստահ եմ՝ մեր ինստիտուտները չեն կարողանա լիարժեք բացահայտել այդ գործը: Մեզ պետք է կայացնել ինստիտուտները. այսօր պետական կառավարման մեջ ամենահետ ընկած օղակը Ազգային անվտանգության ծառայությունն է»:

Ի հավելումն՝ Արմեն Հովհաննիսյանն էլ ասաց. «Իսկ եթե պարզվի, որ կա արտաքին հետք, արդյոք կլինի՞ քաղաքական կամք՝ հաշվի առնելով այն, որ կառավարությունը շատ միանշանակ հայտարարել է իր արտաքին քաղաքական կողմնորոշման մասին: Ես ցավով եմ ասում, որ այստեղ ունեմ կասկածներ: Ցավում եմ, որ թեև արդեն 2019 թվականն է, սակայն մենք դեռ ի վիճակի չենք այդ կարևոր պատմական թնջուկներին ազատ կերպով լուծում տալ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում