«Վստահ եմ, որ կան հիմնավոր ապացույցներ և փաստեր, որոնց ուժով էլ այդ մեղադրանքները ներկայացվել են: Եվ չեմ ընդունում, որ ասում եք՝ իշխանությունների կողմից ուշադրության կենտրոնում է հայտնվել և թիրախավորվել Հրայր Թովմասյանը: Հանրության մեջ ՍԴ վստահություն չի ներշնչում մեզ հայտնի բազմաթիվ պատճառներով: Եվ եթե այսօրվա իշխանությունը ժողովրդի ներկայացրած մարմինն է, իհարկե, այս անհանգստություններին ուշադրություն դարձնել և պետք է նաև շատուշատ բաներ թիրախավորել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգանավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությանը, որ տվյալներ են ձեռք բերվել` Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ: