Արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման հետախուզությունը «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի շրջապատ լրտես է ներդրել, որը հայթայթել է նրա ԴՆԹ-ի և արյան նմուշները և դրանք փոխանցել ԱՄՆ-ին, հաղորդում է The Guardian-ը:
Նշվում է, որ գործակալը ԻՊ առաջնորդի մի քանի անդրավարտիք է գողացել, նրա ինքնությունն ապացուցելու համար:
Բացի այդ, նա օգնել է ԱՄՆ զինվորականներին մուտք գործել ալ-Բաղդադիի ապաստարան՝ արժեքավոր տեղեկություններ տրամադրելով դրա վերաբերյալ: