Դոհայի «Qitcom Qatar It Conference and Exhibition» ցուցահանդեսի հայկական տաղավարում հոկտեմբերի 29-ին հյուրընկալվել են Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ֊Թանին և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ներկայացնելով նորություններ ցուցահանդեսից: «Առիթ ունեցա ներկայացնել հայկական տաղավարը և բարձրաստիճան հյուրերին նվիրեցի հայկական արտադրության Volterman խելացի դրամապանակներ», նշել է նախարարը:
Ցուցահանդեսի հայկական տաղավարը պատրաստ է դիմավորել աշխարհի չորս կողմից ժամանած հյուրերին։ Ավելի քան 10 հայկական ընկերություններ միասնական տաղավարով մասնակցում են Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող այս ցուցահանդեսին։