Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Մարդ ես՝ բա որ ստացվե՞ց». Ինչ կատեգորիայի մարզիչ է պետք ՀՀ հավաքականին

Արդյոք ճիշտ կլինի՞ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կրկին տեղացի մասնագետի վստահելը: Քանի դեռ մեր գլխավոր թիմը չունի գլխավոր մարզիչ, այս հարցը շարունակ քննարկվում է մամուլում և երկրպագուների շրջանում:

Քննարկմանը զուգահեռ՝ շրջանառվում են նաև մի քանի թեկնածուների անուններ՝ ի դեմս Աբրահամ Խաշմանյանի, Վարդան Բիչախչյանի և Վարդան Մինասյանի: Նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը «Շիրակը» գլխավորող Բիչախչյանը կտրականապես բացառեց Հայաստանի ազգային հավաքականում աշխատելու հնարավորությունը: Նշենք, որ ի դեմս Բիչախչյանի՝ Գյումրիի թիմը տարիներ շարունակ Հայաստանի մասշտաբով ցուցադրել է կայուն և որակյալ ֆուտբոլ: Անհերքելի է, որ Բիչախչյանը մեր երկրի լավագույն մասնագետներից է:

Նույնը կարող ենք ասել նաև Վարդան Մինասյանի և Աբրահամ Խաշմանյանի մասին: Վերջինս ևս հայկական թիմերի հետ գրանցել է արդյունք: Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնանկություններից հետո Խաշմանյանի թեկնածությունը շատ է քննարկվել:

Քանի դեռ ՀՖՖ-ն չի նշանակել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ցանկանում ենք կրկին անդրադառնալ կարևորագույն մի գործոնի, որը թեև պարզ և ակնհայտ է, այնուամենայնիվ շարունակ անտեսվել է հայկական ֆուտբոլի գերատեսչության ղեկավարների կողմից: Ազգային հավաքականը պետք է գլխավորի մասնագետ, որը արդյունք է գրանցել ազգային թիմերի ղեկին լինելով: Գոյություն ունի մարզիչների երկու կատեգորիա: Մասնագետների մի մասի համար հոգեհարազատ է և արդյունավետ ակումբներում աշխատելը, իսկ մյուս մասի համար՝ հավաքականներում: Ինչ խոսք, կան նաև մասնագետներ, որոնք բարձունքների են հասել երկու հարթություններում էլ: Պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն մեծ նվաճումների հասնելով ակումբների հետ՝ ոչ մի կերպ չի ցանկանում աշխատել ազգային հավաքականում: Նա քաջ գիտակցում է, որ իր աշխատելու ոճը չի համապատասխանում հավաքականներում աշխատելու սկզբունքներին:

Տեղացի մասնագետներից ո՞ւմ գլխավորությամբ է հավաքականի թիմը, թեկուզ համեմատական կարգով, լուրջ արդյունք գրանցել: Պատասխանն ավելի քան պարզ է՝ Վարդան Մինասյանի: Այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը երկու անգամ մոտ է եղել ընտրական փուլերում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուն: Այս պահին, սակայն, Մինասյանի՝ Հայաստանի հավաքականը երրորդ անգամ գլխավորելն ուղղակի անհավանական է թվում: Մինասյանը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչն է և լուրջ նպատակներ ունի այս թիմի հետ: Մինասյանի թեկնածությունը բացառելու պարագայում, հաշվի առնելով դառը փորձը և պարզ տրամաբանությունը, պետք է միանշանակ հետ կանգնել հավաքականը կրկին տեղացի մասնագետի վստահելու մտքից:

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը տարիներ առաջ ազգային հավաքականը վստահեց Վարուժան Սուքիասյանին, որի գլխավորությամբ պաշտոնական խաղերում ոչ մի հաղթանակ չէինք տարել: Սուքիասյանը շատ արագ ձախողեց նաև երկրորդ փորձը: Այնուհետև ազգային թիմի ղեկին հայտնվեց Արթուր Պետրոսյանը, որը ոչ միայն հավաքականների մակարդակով, այլև ակումբային ֆուտբոլում նշանակալի արդյունք չէր գրանցել: Թե ինչպես մեր հավաքականը ելույթ ունեցավ Պետրոսյանի գլխավորությամբ՝ բոլորն են հիշում: Չմոռանանք նաև, որ, թեկուզ ժամանակավորապես, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել նաև Սարգիս Հովսեփյանը: Մեր ազգային թիմը ըստ էության դարձել էր փորձարկումների հարթակ:

Նշանակեմ, մարդ ես՝ բա որ ստացվեց սկզբունքով տարիներ շարունակ ազգային հավաքականը գլորվել է դեպի անդունդ: Վիճակագրական այս փաստերը անտեսելով՝ անցյալ տարի ՀՖՖ ղեկավարությունը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց Արմեն Գյուլբուդաղյանցին, որը ևս թե՛ հավաքականների և թե՛ ակումբային մակարդակով բարձր արդյունքներ չէր գրանցել: Այո, մի պահ բոլորիս թվաց, թե ազգային հավաքականն ունի լավ մարզիչ, և սայլը տեղից շարժվում է, բայց…

Հասկանալ է պետք, որ մենք չունենք ժամանակ տարիների ընթացքում թիմ ձևավորելու: Ազգային հավաքականն այն հարթությունն է, որտեղ առաջնային է արդյունքը: Սա հաշվի առնելով՝ մեզ հարկավոր է այնպիսի մարզիչ, որը ազգային թիմերի հետ արդյունքի հասնելուց զատ, պետք է ունենա հարուստ փորձ: Իսկապես, դժվար է 3-4 օրում թիմ հավաքել և այդ թիմին ստիպել ցուցադրել որակյալ և արդյունավետ ֆուտբոլ: Միևնույն ժամանակ, սակայն, սա միանգամայն լուծելի խնդիր է: Առանձին ֆուտբոլիստների մակարդակով Ֆինլանդիան Հայաստանից այնքան էլ ուժեղ չէ, բայց սականդինավյան հավաքականն այսօր մոտ է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելուն, իսկ մենք կրկին ձախողվեցինք:

Արդեն նոյեմբերի 15-ին մեր ընտրանին ընտրական փուլում 9-րդ հանդիպումն է անցկացնելու՝ Երևանում մրցելով Հունաստանի հետ: Այո, ժամանակը քիչ է, սակայն պետք է շտապել և մինչև առաջիկա հանդիպումը ամեն գնով մարզիչ նշանակել: Կրկին սխալվելու իրավունք այլևս չունենք: Շատերը կհամաձայնեն, որ Հունաստանի և Իտալիայի դեմ խաղանք ժամանակավոր մարզչի գլխավորությամբ, այնուհետև ունենանք բարձրակարգ մասնագետ մեր թիմի ղեկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում