Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԱԺ այդ ընթացակարգը բացեց «Պանդորայի արկղը»․ նույն մեթոդը կարող են կիրառել նաև Վահե Գրիգորյանի նկատմամբ

Վերջին շրջանում մամուլում, հանրային-քաղաքական քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանի ընտրված դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը: Այս առիթով Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և մի շարք այլ պատգամավորներ քննարկում են այդ հիմքով Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու նպատակահարմարության հարցը:

Ամիսներ առաջ, երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր, նամակով դիմեց բոլոր սահմանադրական մարմիններին, այդ թվում՝ Ազգային ժողովին, որով նա հիմնավորում էր Սահմանադրական դատարանի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը։ Այս հանգամանքով հիմնավորվա՞ծ չէ նրա կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու որոշումը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պատասխանեց․ «Այն հարցը, որ դուք տալիս եք, այդ հարցը գոյություն ուներ նաև այն ժամանակ, երբ Վահե Գրիգորյանին առաջադրում էին ՍԴ անդամ։ Հիմա ի՞նչ է փոխվել, ոչինչ։ Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամն ի սկզբանե գոյություն է ունեցել՝ անկախ նրանից՝ Վահե Գրիգորյանը կառաջադրվե՞ր, թե՞ ոչ։ Սահմանադրական դատարանի ոչ միայն ամբողջ պատմությունը, այլ հենց 2015 թվականին, երբ այդ Սահմանադրությունը մեզ պարտադրվեց Սերժ Սարգսյանի կողմից, և Հրայր Թովմասյանին ընտրեցին ՍԴ նախագահ, Սահմանադրության հետ կապված հարցերը օրակարգում էին։

Հիմա ինչո՞ւ բարձրացավ այդ հարցը։ Շատ պարզ պատճառով։ Երբ Ազգային ժողովը որոշում կայացրեց դիմել Սահմանադրական դատարանին՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Ազգային ժողովի այդ ընթացակարգը, կարծես թե բացեց այդ Պանդորայի արկղը, և օրինակ ցույց տվեց, որ կարող են նաև նույն մեթոդը կիրառել այլ անձանց նկատմամբ։ Այս դեպքում արդեն կոնկրետ Վահե Գրիգորյանի նկատմամբ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում