Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների թիմն առաջին հաղթանակը տոնեց Եվրո-2020-ի որակավորման փուլում:]
Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը անցկացրեց վերջին հանդիպումը ԵՎՐՈ Մ-17 2020-ի որակավորման խմբային փուլում: Երրորդ տուրում մեր ընտրանին հանդիպեց Իսլանդիայի հավաքականի հետ և հաղթեց 1:0 հաշվով:
Ավելի վաղ խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի Մ-17 տարեկանների թիմը մրցել էր Խորվաթիայի տարիքակիցների դեմ և զիջել էր մրցակցին 0։4 հաշվով: