Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Դաժան հարված երիտասարդ պետությանը. հանրությունը դեռ չի մոտեցել

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը բնականորեն աշխուժացրեց հանրության ուշադրությունը խնդրի հանդեպ: 20-ամյա տարելիցի առիթով ամենատարբեր արձագանքները հնարավորություն էին ի մի բերել, թե ինչ ունենք մենք սարսափելի ոճրագործությունից 20 տարի անց, ինչ կետում է խնդիրը: Խնդիր, քանի որ հանրության առնվազն մի մեծ շերտ ունի համոզում, որ ոճրագործությունը ամբողջությամբ բացահայտված չէ և հինգ իրականացնողներից բացի, կան նաև կազմակերպիչներ: Մեղմ ասած՝ շատ են հանգամանքները, որոնք միանգամայն հիմնավոր են դարձնում այդ կասկածները: Մյուս կողմից, այդ կասկածները Հայաստանի հանրային շրջանակներում արդեն քսան տարի քննարկվում են առավելապես ներքաղաքական հարաբերությունների պրիզմայով: Ասել կուզի, 27-ն ու դրան առնչվող հանգամանքները կամ զգայական, կամ ներքաղաքական տիրույթում քննարկվող թեմաներ են, որոնք իրենց վրա կրում են համապատասխան ազդեցություն, և, ըստ այդմ, խնդրի քննարկման որևէ փորձ, եթե անգամ աներկբայորեն չի հատում մանիպուլյացիայի սահմանը՝ կամա, թե ակամա, ապա առնվազն այնքան է մոտենում դրան, որ հանրության հայացքը ավելի շատ անցնում է սահմանից այն կողմ, քան մնում իրապես կարևոր ու խորքային քննարկումների, դիտարկումների տիրույթում:

Պետք է թերևս արձանագրել մի կարևոր հանգամանք: Հայաստանի հանրությունը սարսափելի ոճրագործության վերաբերյալ իր դիտարկումներում չափման հիմնական միավոր է ընտրել անունները: Ընդ որում՝ կապ չունի, թե ինչ անուններ, ում անունը: Մինչդեռ պետք է ընդունել թերևս, որ սարսափելի, նույնիսկ համաշխարհային պատմության մասշտաբով ժամանակակից շրջափուլի համար իր դաժանությամբ, ցինիզմով ու մասշտաբով բացառիկներից մեկը դիտվող այդ ոճրագործության վերաբերյալ մենք ոչ միայն գիտենք չափազանց քիչ բան, այլ, թերևս, չենք էլ փորձել թեկուզ բարձրաձայնվող հարցերի միջոցով հասկանալ. ի վերջո, ինչի հետ է գործ ունեցել երիտասարդ, պատերազմը նոր հաղթած, միաժամանակ արդեն իսկ ընտրակեղծարարության և իշխանության վերարտադրության արատավոր նախադեպ ձևավորած, իր վրա մի կողմից հետպատերազմական սինդրոմի արատավոր և ցավալիորեն օբյեկտիվ ազդեցության ճնշումը կրող, մյուս կողմից հենց պատերազմի հաղթանակի երկարաժամկետ պահպանման համար կարևորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարության և օրինականության կենսական պահանջն ունեցող Հայաստանը: Խնդիրը, հարցը, թե ինչպես է հնարավոր եղել, ինչո՞ւ է հնարավոր եղել Հոկտեմբերի 27-ը, միայն անվտանգության մեխանիզմի աշխատանքի տիրույթում չէ:

Ի վերջո, եկեք արձանագրենք, որ այդօրինակ ահաբեկություններ տեղի են ունեցել երկրներում, որոնք ոչ միայն ունեցել են պետականության ահռելի փորձ, կենսագրություն, ըստ այդմ՝ անվտանգային մեխանիզմներ, այլ նույնիսկ համարվել են աշխարհում առաջատարներ: Հետևաբար, անվտանգության մեխանիզմների հարցը, անշուշտ, գերկարևոր հարց լինելով, այդուհանդերձ չի կարող լինել միակը, կամ չի կարող լինել միակ գերական և միակ առաջնայինը: Եթե մենք խոսում ենք դասեր քաղելու մասին, ապա պետք է թերևս այդ հարցը դիտարկենք հնարավորին լայն, ընդգրկուն շրջանակով և այդպիսով գալ եզրակացության, որ անվտանգության դե յուրե մեխանիզմներից զատ, հանրությունները, պետությունները, նաև քաղաքական թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր էլիտաները պետք է ունենան անվտանգության դե ֆակտո մեխանիզմներ: Խոսքն այս դեպքում մտածողության, հոգեբանության, արժեքների, աշխարհայացքի և աշխարհընկալման տիրույթի մասին է: Ահաբեկության կանխարգելումը պետք է տեղի ունենա պետական դե յուրե մեխանիզմի, և հանրային-քաղաքական-պետական դե ֆակտո միջավայրի մակարդակում:

20 տարի անց դիտարկելով գնահատականներն ու հանրային արձագանքները, պետք է ցավալիորեն արձանագրել, որ մեր հանրությունը դեռևս չի մոտեցել «դաս քաղելու» անհրաժեշտ ելակետերին և չափման անհրաժեշտ միավորներին: Չի մոտեցել, կամ թույլ չեն տվել մոտենալ, որովհետև այդ պարագայում կարող է ձևավորվել ինքնիշխան պետականության համար առանցքայինը՝ հանրային մտածողության այն միջավայրը, որ՝ ով էլ լինի և ինչպիսին էլ լինի հնարավոր որևէ շահառուն, բոլորի համար հստակ և միարժեք է դարձնում, որ այդպիսի հանրության հետ հնարավոր չէ որևէ հարց լուծել ահաբեկության, սպանության, արյունահեղության ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում