Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

BBC-ն չի փայլել արցախյան հիմնախնդրի հարցում անկողմնակալությամբ

BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդման լրագրող Սթիվեն Սակուրին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ հոկտեմբերի 25-ին տված հարցազրույցը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում։ Պատճառը Զոհրաբ Մնացականյանի՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ արտահայտած տեսակետներն են, ավելի շուտ այն հայտվածը, որտեղ լրագրողի՝ «Բայց պետք է ճանաչենք միջազգային իրավունքը» հարցին Հայաստանի արտգործնախարարը տալիս է հետևյալ պատասխանը․«Դրա շրջանակներում, Արցախը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները։ Մենք․․․»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե դիվանագիտական ինչ հետևանքներ կարող է ունենալ ՀՀ արտգործնախարարի պատասխանը, հնարավո՞ր է, որ նախարարը հրաժարական տա իր պաշտոնից։

«Եթե անգամ հարցազրույցը լինի ամենաչստացվածը, ապա դրա համար հրաժարական չեն տալիս, հրաժարական տալիս են լուրջ վրիպում, լուրջ սխալ թույլ տալու դեպքում։ Այդ հարցազրույցի պատասխանները կարող են մեզ դուր գալ, կարող են դուր չգալ, ոմանք կարող են ավելի սուր պատկերացնել, բայց դրանք չեն կարող նախարարի հրաժարականի համար հիմք դառնալ։ Կան մի քանի մեսիջներ, որոնք նա տվեց հաղորդման ընթացքում, և դրանք ակնհայտորեն պաշտպանում էին վարչապետի քաղաքական գիծը։ Ակնհայտորեն հաղորդավարը փորձում էր սայթաքեցնել ՀՀ արտգործնախարարին այն առումով, որ եթե Հայաստանը հայտարարում է՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ապա այդ դեպքում ինչի շուրջ է բանակցում, երբ կարգավիճակի հարցն իր համար փակ է։ Նախարարն, ըստ էության, պաշտպանելով վարչապետի դիրքորոշումը, ասաց, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների, եթե Ադրբեջանից փոխզիջման հանձնառության հստակ ուղերձ ստանա։ Սա այն է, որ Նիկոլ Փաշինյանը քանիցս կրկնել է։ Նա մեջբերեց Նիկոլ Փաշինյանի այլ խոսքեր ևս, որ լուծումները պետք է ընդունելի լինեն Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի հասարակությունների համար։ Նա պնդեց, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված բանակցությունների վերսկսման հարցում, եթե Ադրբեջանը կառուցողական տրամադրվի, այսինքն՝ որևէ վրիպում թույլ չի տվել։ Հիմա, ասենք, եթե արցախյան ազատամարտի հետ կապված որևէ պատասխան դուր էլ չգա, միևնույն է, դա չէ էությունը։ Էությունն այն է, որ այն երկու խոշոր խնդիրները, որոնք իր առջև դրել է ՀՀ կառավարությունը Արցախյան հակամարտության հարցում, դրա մասին խոսվել է։ Դա Արցախի կարգավիճակի որոշումն է և Արցախի անվտանգության միարժեք որոշումը, ընդ որում՝ այդ անվտանգության համար շեշտելով Հայաստանի դերակատարությունը։ Այն հարցում, որը վերաբերում է բանակցային պրոցեսին, նախարարը որևէ վրիպում թույլ չի տվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստեփան Սաֆարյանը։

Նկատեցինք, որ BBC-ն մոտ երկու ամիս առաջ իր ուշադրության կենտրոնում էր պահել Հայաստանն ու մի առանձին հրապարակում նվիրել Մարտի 1-ի իրադարձություններին։

Արդյո՞ք դրանով Մեծ Բրիտանիան իր որոշակի քաղաքական հետաքրքրությունները չի դրսևորում Հայաստանի նկատմամբ։

«Քանի որ Անգլիան դուրս է գալիս Եվրամիությունից, բնականաբար ունենալու է իր ինքնուրույն արտաքին քաղաքականությունը։ Եկեք չմոռանանք, որ BBC-ն չի փայլել արցախյան հիմնախնդրի հարցում անկողմնակալությամբ, ինչը պայմանավորված է Ադրբեջանում ունեցած նավթագազային շահերով։ Հիմա, եթե հաղորդավարն իրեն դրսևորում է պրոադրբեջանական դիրքերից, դրա համար Հայաստանի նախարարը չէ, որ պետք է հրաժարական տա։ Պետք չէ միամիտ լինել՝ ասելով, որ Անգլիան որդեգրել է պրոադրբեջանական կուրս։ Անգլիացիներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է տարածաշրջանային խաղաղություն, կարևոր է, որ չլինեն պատերազմի ռիսկեր, և նավթագազային իրենց նախագծերն ունենան շարունակություն։ Վերջին տարիներին Անգլիայի և Իլհամ Ալիևի վարչակազմի հարաբերությունները չափազանց բարդ են եղել։ Հավանաբար հիշում եք, թե ինչպիսի հրապարակումներ եղան թե՛ BBC-ում, թե՛ անգլիական այլ լրատվամիջոցներում նրա ընտանիքի և բիզնեսների վերաբերյալ, փողերի լվացման դեպքերով։ Անգլիացիներն ունենալու են ինքնուրույն քաղաքականություն, որը չես անվանի պրոադրբեջանական, բայց պրոհայկական էլ չի լինելու։ Նրանք խաղալու են բոլորի հետ՝ պահպանելու համար տարածաշրջանային խաղաղությունը՝ հանուն էներգետիկ և այլ նախագծերի։ Այնպես որ, դա չի նշանակում, թե Անգլիայի քաղաքականությունը պրոադրբեջանական է»,- արձագանքեց Ստեփան Սաֆարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում