Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Հայաստանի տնտեսությունն աճում է, քաշող ուժը շարունակում են մնալ սպասարկումներն ու առևտուրը

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված սեպտեմբեր ամսվա նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019թ. հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ կազմել է 107.1%: Սեպտեմբեր ամսին օգոստոսի նկատմամբ աճը կազմել է 107.8%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ՝ 107.5%:

Արդյունաբերական արտադրանքի ծավալի առումով հունվար-սեպտեմբեր միջակայքում գրանցվել է բավականին բարձր աճ՝ 109.7%: Սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ գրանցված աճը եղել է նվազագույներից՝ 100.6%, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 111.0% աճ:

Դեռ ագրարային երկիր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում արդեն մեկ տարի է՝ այդպես էլ ոչ մի կերպ չի հաջողվում գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատությամբ արձանագրել գոնե զրոյական վիճակ: Այս ոլորտում ավելի քան մեկ տարի է, որ շարունակաբար մի քանի տոկոսանոց անկում է, ու անկման ծավալների նվազեցում անգամ չի հաջողվում: Հունվար-սեպտեմբեր ժամանակային միջակայքում գյուղատնտեսության մեջ գրանցվել է 4.8%-անոց անկում:

Մյուս ժամանակային միջակայքերի համեմատությամբ, ամիսների կամ կիսամյակի համեմատությամբ, ազգային վիճակագիրներն այլևս գյուղատնտեսության վերաբերյալ որևէ թիվ չեն հրապարակում:

Շինարարության ոլորտում կարծես հարաբերական կայունություն է. հունվար-սեպտեմբերին նույնպես գրանցվել է ավելի քան 4%-անոց աճ՝ 4.4%: Ընդ որում, սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ գրանցված աճը կազմել է 4.9%, սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 4.2%:

Ինչպես միշտ, աճի առաջընթաց տեմպերը շարունակում են ապահովել առևտրի շրջանառությունն ու ծառայությունները: Իհարկե, վերջին ամիսներին ներքին առևտրաշրջանառության ծավալները համեմատաբար ավելի «համեստ» են, սրանց աճը արդեն երկնիշ չէ, բայց դրանից այնքան էլ հեռու չէ. հունվար-սեպտեմբերի աճողական ցուցանիշը կազմել է 8.8%: Բայց օգոստոսի նկատմամբ այդ աճը հազիվ 0.6%-ի է հասել, մինչդեռ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ ամբողջ 7.5%-ի:

Ծառայությունների ոլորտում, ինչպես տարվա մնացած 6-7 ամիսներին, գրանցվել է ավելի քան 15%-անոց աճ: Բացառություն է կազմում մայիս ամիսը, երբ աճի տեմպերը էապես նվազել են՝ հասնելով 10%-ի: Իհարկե, ամիսներ էլ եղել են, երբ այստեղ աճը հասել է ավելի քան 19%-ի: Այս տարվա հունվար-սեպտեմբերին այն կազմել է 15.5%, սեպտեմբերին, անցած սեպտեմբերի համեմատությամբ, աճը եղել է 15.1%, իսկ օգոստոսի համեմատությամբ՝ 3.6%:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը գյուղատնտեսությունից հետո երկրորդ ոլորտն է, որ Փաշինյանի կառավարության համար մնում է անհաղթահարելի: Այս ոլորտում ևս ոչ մի կերպ չի հաջողվում իրավիճակը փոխել՝ հասցնելով գոնե զրոյական մակարդակի: Հունվար-սեպտեմբեր ժամանակային միջակայքում գրանցվել է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 2.2%-անոց անկում: Ընդ որում, շեշտակի՝ մոտ 9%-անոց անկում է գրանցվել նաև օգոստոսի նկատմամբ, մինչդեռ անցած տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ ավելի քան 9%-անոց աճ:

Միջին ամսական-անվանական աշխատավարձն աճել է 5.9%-ով: Ընդ որում, ավելի շատ պետական հատվածում՝ 7.6%-ով, ավելի քիչ մասնավորում՝ 4.1%-ով: Սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ աշխատավարձերի շուրջ 1.5%-անոց անկում է արձանագրվել: Անցած տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 7.4%-անոց աճ:

Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում, որտեղ նույնպես զարգացումները ոգևորողներից չէին, վերջին ամիսներին որոշակի դրական շարժ կա: Հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է 5.8%-անոց աճ: Ընդ որում, արտահանումն աճել է ավելի առաջանցիկ տեմպերով՝ 7.9%, քան ներմուծումը՝ 4.7%: Բայց եթե օգոստոսի համեմատությամբ արտահանման աճը կազմել է 0.2%, ապա ներմուծումն աճել է ամբողջ 20.5%-ով: Միաժամանակ անցած տարվա սեպտեմբեր ամսվա համեմատությամբ արտահանումն աճել է 33%-ով, ներմուծումը՝ 28.8%-ով:

Փաստորեն երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի տնտեսության տանող ուժը շարունակում են մնալ ծառայություններն ու առևտուրը: Վերջին երկու-երեք ամիսների հաշվին առաջատարների դիրքերին մոտենում է նաև արդյունաբերությունը: Տնտեսության զարգացմանը էապես խոչընդոտում են գյուղատնտեսությունն ու էներգետիկան՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը: Տնտեսության զարգացման միջին դիրքերում դիրքավորվել է շինարարությունը՝ իր բավականին կայուն 4%-անոց ցուցանիշով: Ընդ որում, սա միակ ոլորտը չէ, որ տևական ժամանակ գրանցում է կայուն ցուցանիշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում