Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Այս այլանդակ վիճակը դեռ երկար կշարունակվի. իրավապաշտպանները դատապարտում են դատավորի մասնակցությամբ միջադեպը

Իրավապաշտպանները և առհասարակ հանրությունը դատապարտում է դատավորի մասնակցությամբ միջադեպը։ Այն անձը, որը կոչված է արդարադատություն իրականացնել, փաստորեն, սովորական խուլիգանի վարքագիծ կարող է դրսևորել՝ արատավորելով դատավորի կոչումը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 խումբը դեպքի վայր գնալիս «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքը ուղղել նրանց վրա։ Դեպքից ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայանում Երևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնում, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը, և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։ Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Միջադեպին արդեն իսկ արձագանքել է Բարձրագույն դատական խորհուրդը։ ԲԴԽ-ից հայտնում են, որ իրենք իրազեկված են և կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։

«Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսևորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝ զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած հայտարարությունից: ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ և մեկնաբանություններ անելուց, մինչև կճշտվեն միջադեպի բոլոր հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին, նկատեց, որ սա խիստ բացասական միջադեպ է, քանի որ դատավորը պետք է լինի օրինակ իր անցած ճանապարհով ու ներկայով, բայց այս դեպքում ճիշտ հակառակի հետ գործ ունենք։ «Ցավոք սրտի, մենք տասնամյակներ շարունակ ունեցել ենք դատավորներ, որոնք որևէ կերպ չեն համապատասխանել իրենց զբաղեցրած պաշտոնին։ Հույս ունենանք, որ ԲԴԽ-ն ճիշտ որոշում կկայացնի ու առնվազն այս պահից սկսած նրա լիազորությունները կդադարեցնի, քանի որ նման վարքագիծ ունեցող դատավորը չի կարող արդարադատություն իրականացնել»,- ասաց Կարապետյանցը։

Անդրադառնալով զենք կրելուն, իրավապաշտպանը նկատեց, որ դատավորը կարող է օրենքով զենք կրել, օրենքով դա կարգավորվում է, այլ հարց է, որ զենքը ամեն տեղ չի կարելի կիրառել։ «Զենքը կարելի է կրել, կիրառել ինքնապաշտպանության համար, բայց ոչ մի պարագայում ինքնահաստատվելու համար»,- նկատեց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը՝ նման միջադեպերն արդյոք չեն գալիս փաստելու, որ վեթինգի անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կար, որի արդյունքում պաշտոնի հետ անհամատեղելի անձինք կհեռացվեին համակարգից, իրավապաշտպանը նկատեց. «Սա գալիս է ապացուցելու, որ ոչ թե վեթինգի կարիք կար, այլ որոշ մարդիկ ի սկզբանե իրենց տեղում չեն եղել և նրանք իրենց դիրքը, կարգավիճակը լավ չեն պատկերացնում։ Իրենք լավ չեն պատկերացնում նաև իրենց գործառույթները։ Սա այն խայտառակությունն է, որը վաղուց պետք էր դադարեցնել։ Հատկապես մարզերում դատավորները, ոստիկանության ու դատախազության աշխատողները իրենց միշտ արտոնյալ են զգացել, որոնց ոչ ոք չի սաստել ու իրենց տեղը ցույց չի տվել»։

Իրավապաշտպանից նաև հետաքրքրվեցինք՝ նման միջադեպերը արդյոք հետևանք չեն նաև երկրում քրեածին մթնոլորտի աճով։ «Ես դեռևս 1.5 տարի առաջ եմ ասել, որ հեղափոխությունից հետո հատկապես իրավապահ, արդարադատություն իրականացնող մարմինները շահագրգռված չեն հեղափոխության տրամաբանական ավարտը տեսնելու, որովհետև հեղափոխության տրամաբանական ավարտը կնշանակեր նաև շատ շատերի առնվազն պաշտոնից հեռացում, իսկ լավագույն դեպքում՝ իրենք քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Դրա համար իրենք անում են ամեն ինչ, որ վարկաբեկեն ներկայիս իշխանություններին, տպավորություն ստեղծեն իշխանությունների կողմից հետապնդումների իրականացման և այլն։ Այս ամենը շատերի կողմից տեսանելի, ընկալելի չէ։ Դա տեսնելու համար որոշակի մասնագիտական գիտելիքներ են պետք։ Դա ունենալու դեպքում կարելի է հասկանալ, որ ներկայումս կամ արվում են վտանգավոր գործողություններ, կամ բացարձակ անգործություն է։ Երկու դեպքում էլ հետևանքները շատ լուրջ և կերևան որոշ ժամանակ անց։ Ցավոք սրտի, իշխանությունն աչք է փակում այս ամենի վրա, և առ այսօր քրեական գործեր չկան, քրեական պատասխանատվության ենթարկվողներ չկան, աշխատանքից հեռացվողներ չկան, իսկ դուրս եկողները նոր պաշտոններ են ստանում։ Քանի դեռ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում, այս այլանդակ վիճակը դեռ շատ երկար կշարունակվի ու ավելի բարդ դրսևորումներ կստանա»,-եզրափակեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում